Թուրքիայում կրճատվել է կյանքի միջին տևողությունը
Թուրքիայի վիճակագրական ծառայությունը տվյալներ է ներկայացրել երկրում 2018-2021թթ-ի կյանքի միջին տևողության վերաբերյալ։
Ըստ այդմ՝ կյանքի միջին տևողությունը 2018-20թ-ի համեմատությամբ 2019-21 թ-ին կրճատվել է՝ 78․3-ից դառնալով 77․7 տարի։
Էրմենիհաբերի փոխանցմամբ, 2018-2020թթ տղամարդկանց դեպքում միջին տևողությունը կազմել է 75․6 տարի, իսկ կանանց դեպքում՝ 81․1, մինչդեռ 2019-21թթ-ին ցուցանիշներն անկում գրանցելով կազմել են տղամարդկանց դեպքում 75, իսկ կանանց դեպքում՝ 80․5 տարի։
Նշվում է, որ երկրի որոշ շրջաններում բնակչությունն ավելի երկարակյաց է։ Այսպես, 2018-2020թթ. ցուցակներում այդ շարքը գլխավորում է Թունջելին (84․1 տարի), որին հետևում են Մուղլան (84 տարի) և Տրապիզոնը (83․8 տարի)։
Մեծ քաղաքներում ևս նկատվել են երկարակեցության բարձր ցուցանիշներ։ Մայրաքաղաք Անկարայում կյանքի միջին տևողությունը կազմել է տղամարդկանց համար 76․5, իսկ կանանց համար 82 տարի, իսկ Ստամբուլում տղամարդկանց դեպքում 76․2, իսկ կանանց դեպքում՝ 82 տարի։