Կապանի օդանավակայանում բարեհաջող վայրէջք կատարեց օդանավը
Կապանի օդանավակայանում բարեհաջող վայրէջք կատարեց փորձնական թռիչք իրականացնող L410 տեսակի օդանավը։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից։
Քաղավիցիայի կոմիտեից մանրամասնում են, որ Կապանի «Սյունիք» օդանավակայանում Երևանի ժամանակով 10:58 բարեհաջող վայրէջք է կատարել L-410–UVP E20 չեխական արտադրության մարդատար օդանավը, որը նախատեսված է 19 ուղևորի համար: Այն գրանցված է Հայաստանի Հանրապետությունում: Թռիչքը կրում էր փորձնական բնույթ:
Օդանավը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից օդ է բարձրացել ժամը 10:10:
Կապանի օդանավակայանը վերանորոգվել է միջազգային չափանիշների համաձայն և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից սերտիֆիկացվել է 2020 թվականին:
«Այս թռիչքը հիրավի պատմական էր, քանի որ 90-ականներից Կապանի օդանավակայանում թռիչքներ չեն իրականացվել՝ բացառությամբ 2017 թվականին մեկ մասնավոր թռիչքի»,-նշում են կոմիտեից։
Հարակից հրապարակումներ`
- Այսօր իրականացվելու է Երևան-Կապան-Երևան փորձնական թռիչք
- Կապանի օդանավակայանի շահագործումն իշխող ուժի հերթական փուչիկ ու օդ խոստումներից էր. Վահե Հակոբյան
- Կապանի օդանավակայանի թռիչքուղու հարևանությամբ ադրբեջանական տեղակայումներ են. Թաթոյան
- Վտանգներ են առաջացել ոչ միայն Կապանի օդանավակայանի, նաև Կապանից Երևան տանող ճանապարհով տեղաշարժի համար. ՄԻՊ
- «ԽՍՀՄ սահմաններով՝ Կապանի օդանավակայանը մնում է հայկական տարածքում»
- Կապանի օդանավակայանը կվերագործարկվի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին