Կարծախի Ջիվանու տուն-թանգարանի ֆինանսավորման առաջարկ է եղել
Ապրիլի 25-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ սակրեբուլոյի փոխնախագահը հանդես է եկել առաջարկությամբ՝ Կարծախի Ջիվանու տուն-թանգարանը վերցնել տեղական բյուջեի ֆինանսավորման տակ։ Jnews-ի փոխանցմամբ՝ առաջարկն արձանագրվել է հետագա քննարկման համար։
Սակրեբուլոյի հանձնաժողովների նիստում Շրջանային ժողովի փոխնախագահ Գայոզ Լոմսաձեն առաջարկ է արել ֆինանսավորել Կարծախ գյուղում Աշուղ Ջիվանու տուն-թանգարանը, այն տեղափոխել տեղական ինքնակառավարման հաշվեկշռին՝ ֆինանսավորելով երկու աշխատողի աշխատավարձային ֆոնդը: Առաջարկը մանրամասն չի քննարկվել, սակայն արձանագրվել է հետագա քննարկման համար։
Ջիվանու տուն-թանգարանը բացվել է աշուղի 170-ամյակին՝ 2016 թվականի օգոստոսի 27-ին, ՋԱՀ-ի աջակցությամբ։ Հովանավոր՝ Սպարտակ Բանգոյանը տունը գնել է և հանձնել հիմնադրամին՝ այնտեղ թանգարան բացելու նպատակով։ Թանգարանի ստեղծման գործում իրենց ուրույն ներդրումն ունեն նաեւ Ախալքալաքի տեղական իշխանությունները։ Թանգարանը պահում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (ՋԱՀ)։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան