Դուք ասում եք՝ 47 առաջարկից մեկն եք ընդունել, 46-ը՝ ոչ: Եկեք այդ 46-ը մի քիչ էլ իջեցնենք. Հակոբ Սիմիդյանը՝ ընդդիմադիր պատգամավորին
««Հայաստան» խմբակցությունը 47 առաջարկ էր ներկայացրել, որից միայն մեկն է ընդունվել»,- Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովում շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը:
Հանձնաժողովը քննարկում էր «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծն երկրորդ ընթերցմամբ ԱԺ օրակարգում ընդգրկելու հարցը:
Հակոբ Սիմիդյանը հայտնեց, որ ընդունել են «Հայաստան» խմբակցության առաջարկներից մեկը, որով ՇՄԱԳ փուլում նախագծային փաստաթղթով նախատեսված լուծումների այլընտրանքային տարբերակ դիտարկվում է նաև նախատեսվող գործունեությունից հրաժարման 0-ական տարբերակը, երբ շրջակա միջավայրի վրա այդ գործունեությունն ազդեցություն չի ունենում:
Նախարարը հայտնեց, որ նաև ընդունվել են խմբակցության առաջարկած մի քանի տեխնիկական շտկման առաջարկները:
Արման Ղազարյանը կրկնեց իր հարցը, թե ինչո՞ւ է միայն մեկ առաջարկ ընդունվել:
«Դուք ասում եք՝ 47 առաջարկից մեկն եք ընդունել, 46-ը՝ ոչ: Եկեք այդ 46-ը մի քիչ էլ իջեցնենք»,-արձագանքեց Սիմիդյանը և վստահեցրեց, որ բոլոր առաջարկենրն էլ քննության առարկա են դարձել:
Օրենքի նախագծում սահմանվում է, որ ՇՄԱԳ-ով զբաղվելու են ոչ թե ոլորտի մասնագետներն, այլ լիցենզավորված փորձագետները, իսկ լիցանեզավորումն իրականացնելու է Շրջակա միջավայրի նախարարությունը: Մեկ այլ փոփոխությամբ էլ նախատեսված տնտեսական գործունեության վերաբերյալ համայնքի տված կարծիքը վավերացնելու է համայնքի ավագանին:
Հարակից հրապարակումներ`
- Ինգա Զարաֆյան. ԶՊՄԿ-ի շահերը գերադասվում են Հայաստանի բնակիչների առողջությունից, շրջակա միջավայրից
- «Ժողովուրդ». Հակոբ Սիմիդյանին ու իր թիմին հետաքրքրում էր պղնձամոլիբդենային կոմբինատը, մինչև իր ընկերները տեղավորվեցին այնտեղ աշխատանքի
- Շրջակա միջավայրին հասցվել է շուրջ 17,7 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան