«Հրապարակ». ՄԻՊ աշխատակազմի ղեկավար Անի Մխիթարյանը դիմում է գրել և հեռացել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նորընտիր ՄԻՊ Անահիտ Մանասյանի պաշտոնավարման առաջին իսկ օրն աշխատանքից ազատման դիմում է գրել և հեռացել աշխատակազմի ղեկավար Անի Մխիթարյանը, ով նշանակվել էր Քրիստինե Գրիգորյանի օրոք, ասում էին՝ նրա ընկերուհին է։
ՄԻՊ գրասենյակից ասացին, որ Մանասյանը հասկացնել է տվել, որ Գրիգորյանի կադրերի հետ չի պատրաստվում աշխատել․ իր աշխատակազմն է ձևավորելու՝ իր համար վստահելի ու մտերիմ մարդկանցից, չնայած կարծես թե նա ու Քրիստինե Գրիգորյանը նույն թիմից են և կիսելու բան չպետք է ունենային։ Անի Մխիթարյանն էլ դա նորմալ է համարել, դիմումը գրել։
Նշենք, որ Անի Մխիթարյանի կենսագրությունը ՄԻՊ կայքում այդպես էլ չհայտնվեց, նա մինչ ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղար դառնալը, արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի խորհրդականն էր, դրանից առաջ էլ ԱՆ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության (ՔԿԱԳ) պետն էր։ Նա անցնում էր հայտնի «որդեգրումների գործով»՝ որպես մեղադրյալ, և ապօրինի ծագում ունեցող գույքի վարույթներից մեկով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները