Պլաստիկ վիրաբույժ. Հաճախ մարդիկ տեսնելով, օրինակ, որ Ջիգանի կինը երջանիկ է` փորձում են նմանակել նրան
Ոչ թե պլաստիկ վիրաբույժներն են նույն ձևով մարդուն վիրահատում, այլ վիրաբույժի մոտ եկած մարդիկ են նույն մարդու նկարը ցույց տալիս։ ArmeniaSputnik-ի հետ զրույցում այս մասին ասաց պլաստիկ վիրաբույժ Աշոտ Միքայելյանը, որն առավել հայտնի է հայրանունով՝ Աշոտ Լյուդվիգովիչ։
«Հաճախ մարդիկ տեսնելով, օրինակ, որ Ջիգանի կինը երջանիկ է` փորձում են նմանակել նրան, կամ եթե Բրեթ Փիթը հավանել է Ջոլիին, բոլորը ցանկանում են նրան նմանվել, որ իրենց էլ հավանի։ Բայց միանշանակ սխալվում են, քանի որ չեն վերլուծում նույն Ջոլիի այլ բնավորության հատկանիշներ։ Ամենահեշտ ուղին ընտրում են տվյալ մարդու արտաքինին նմանակելը։ Մտածում են, որ եթե նմանվեն Քիմ Քարդաշյանին` ունենալու են նրա փողերը, կյանքը»,–ասել է վիրաբույժը։
Նա նշել է, որ իրենք փորձում են հետ պահել մարդուն նման մտքից, սակայն դա ոչ միշտ է ստացվում, քանի որ արդեն իսկ պլաստիկ վիրաբույժին դիմելիս նրանց մոտ կպչուն միտք է լինում՝ այդ արդյունքը ստանալը։