Սամվել Ալեքսանյանին պատկանող հյուրանոցում գործարարին թալանել են
Ոստիկանությունն ապրիլի 22-ին ժամը 23։30-23։50-ն ընկած հատվածում հաղորդում է ստացել մի տղամարդուց, ըստ որի Հրազդանի կիրճում գտնվող «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրում ինչ-որ կին իր դրամապանակից գումար է հափշտակել։
Ոստիկանությունից Panorama.am-ին հայտնեցին, որ հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն։
Քննչական կոմիտեից Panorama.am-ին ասացին՝ դեպքի վերաբերյալ մանրամասներ կարող են հաղորդել ավելի ուշ։ Հյուրանոցից որևէ հարցի չպատասխանեցին։
Shamshyan-ի տեղեկություններով, ոստիկանություն ահազանգողը հայտնի գործարար է եղել, գողացած գումարի չափն էլ եղել է 2000 դոլարին համարժեք։
Ըստ մամուլի հրապարակումների ու տարածված տեղեկությունների, արևելյան, ռուսական ֆինական բաղնիքներով հայտնի ու մերսման ծառայություններ մատուցող այս հյուրանոցը պատկանում է գործարար Սամվել Ալեքսանյանին։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան