
Սենոր Հասրաթյան․ Արցախի օրվա իշխանության անհաջողությունների թիվ մեկ պատճառը
Արցախի ՊԲ գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է.
«Արցախի օրվա իշխանության անհաջողությունների թիվ մեկ պատճառը կայանում է նրանում, որ ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ դրան հաջորդած զարգացումների ընթացքում նա չուներ և չունի ինքնրույն որոշումներ կայացնելու և այդ որոշումները կյանքի կոչելու վճռականություն...
Ունենալ ինքնրույն որոշումներ կայացնելու վճռականություն, նախևառաջ նշանակում է կարողանալ մերժել նրան կամ նրանց, ով կամ ովքեր քեզ հետևողականորեն տանում են երաշխավորված պարտության...
Մյուս բոլոր պատճառաբանությունները ոչ այլ ինչ են, քան սեփական անկարողությունն արդարացնելու ճարահատյալ փորձ...»։