Երկխոսությունն ու բանակցությունները ուկրաինական ճգնաժամը կարգավորելու միակ իրական միջոցն են. Չինաստանի նախագահ
Չինաստանի նախագահ Սի Ծինփինն հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը, գրում է, որ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները և կարծիքներ փոխանակել Ուկրաինայի ճգնաժամային իրավիճակի վերաբերյալ:
Սի Ծինփինն Զելենսկու հետ զրույցում ասել է, որ Չինաստանը հետամուտ կլինի Ուկրաինայում արագ հրադադարի հաստատմանը։ «Չինաստանը վճռականորեն կաջակցի բանակցային գործընթացին և ամենակարճ ժամկետներում հրադադարի հաստատմանը»,- հեռուստաալիքը մեջբերում է Չինաստանի առաջնորդի խոսքը:
Ինչպես նշել է Չինաստանի նախագահը, Պեկինը հույս ունի, որ բոլոր շահագրգիռ կողմերը «ճիշտ կհասկանան ուկրաինական ճգնաժամը» և երկխոսության միջոցով «ճանապարհ կստեղծեն Եվրոպայում երկարատև խաղաղության համար»։
Նա նաև նշել է, որ երկխոսությունն ու բանակցությունները ուկրաինական ճգնաժամը կարգավորելու միակ իրական միջոցն են:
Սի Ծինփինի խոսքով՝ միջուկային պատերազմում հաղթողներ չկան, բոլորը պետք է սառնասրտություն պահպանեն: «Միջուկային պատերազմում հաղթողներ չկան։ Ինչ վերաբերում է միջուկային հարցին, ապա բոլոր կողմերը պետք է սառնասրտություն պահպանեն և զուսպ լինեն»,- ասել նա։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում