Սվերդլովսկի մարզի բնակավայրերից մեկում խոշոր հրդեհի հետևանքով այրվել է 100-ից ավելի բնակելի տուն
ՌԴ Սվերդլովսկի մարզի Սոսվա ավանում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է 110 շինություն: ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ դրանցից 108-ը բնակելի տներ են, գրում է «Իզվեստիա»-ն։
Ավելի վաղ ԱԻՆ-ը հայտնել է 9 հազար քմ մակերեսով բնակավայրում բռնկված հրդեհի տեղայնացման մասին: նշվում էր, որ հրշեջները հրդեհից փրկել են շուրջ 1200 տուն:
Գյուղի տարածքում փայտամշակման թափոնների բռնկումը սկսվել է նախօրեին ՝ ապրիլի 25-ին։ Հրդեհը մարելու համար ուղարկվել է ուղղաթիռ և հրշեջների խումբ։ ԱԻՆ-ը նշել է, որ հրդեհի արագ տարածմանը նպաստել է քամին և մեծ քանակությամբ չոր բուսականությունը։
Ըստ աղբյուրի՝ ջուր մատակարարելու համար Սոսվա գետից 2 կմ ընդհանուր երկարությամբ գծեր են անցկացվել: Բացի այդ, քաղաքապետարանի տարածքում արտակարգ դրություն Է մտցվել:
Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ հրդեհի հետևանքով զոհվել է մեկ մարդ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները