Փաշինյանի կորտեժի սրընթաց երթևեկության ժամանակ քաղաքացին դեմոնստրատիվ չի հեռանում երթևեկելի մասից
AntiFake.am-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է հերթական անգամ կաթվածահար արվում ճանապարհային երթևեկությունը Նիկոլ Փաշինյանին տեղափոխելու համար։ Այս անգամ կաթվածահար է արվել Բաղրամյան պողոտայի երթևեկությունը։
«Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը «մաքրում է» փողոցները հնարավոր բոլոր «խոչընդոներից»՝ և մեքենաներից, և մարդկանցից։ Այսօր նկատեցինք, թե ինչպես մի քաղաքացի դեմոնստրատիվ իջնում է մեքենայից՝ Նիկոլ Փաշինյանի կորտեժի սրընթաց երթևեկությանն ընդառաջ, միացնում է ծխախոտը, և ի հեճուկս ճանապարհից դուրս գալու՝ Նիկոլ Փաշինյանի անվտանգության ծառայողական մեքենաների ազդանշանների չի հեռանում ճանապարհի երթևեկելի մասից։ Այսպիսով քաղաքացին ցույց է տալիս իր վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Սա հատկապես ուշագրավ է վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի նկատմաբ դրսևորվող քաղաքացիների վերաբերմունքի առումով։ Փաշինյանին տեսնելիս քաղաքացիները կամ անձրևանոց են նետում նրա ուղղությամբ, կամ «Նիկոլ դավաճան» վանկարկումներ անում։ Ահա ևս մեկ հրապարակային վերաբերմունքի դրսևորում Նիկոլ Փաշինյանի նկատմաբ քաղաքացու կողմից»,-գրում է աղբյուրը։
Հարակից հրապարակումներ`
- Իրենք հասկացան՝ խնդիրներ կունենան իմ նման աշխատող ունենալու դեպքում․ Փաշինյանին «դավաճան» անվանած երիտասարդն ազատվել է աշխատանքից
- Նիկոլ Փաշինյանին «Նիկոլ-դավաճան» անվանած քաղաքացին ազատ է արձակվել. իրավապաշտպան
- «Մի երիտասարդ Նիկոլ Փաշինյանի երեսին գոռացել է Նիկոլ Դավաճան»
- «Դավաճան» ու սուլոցներ՝ Ավինյանին
- Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակը՝ Ալեն Սիմոնյանին. Մանկամտություն է պարբերաբար իրեն պատեպատ տալը, թե ինքը դավաճան չէ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան