ՔԿ. Բերդի զինկոմի հետ տեղի ուենցածը պայմանավորված չէ նրա ծառայողական գործունեությամբ
Տավուշի մարզի Բերդ քաղաքի զինկոմ Լեռնիկ Օհանյանի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առթիվ նախաձեռնված է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 12-րդ կետերի և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։
Լ. Օհանյանը վարույթով ճանաչվել է տուժող։ Ըստ քննությամբ ձեռք բերված տվյալների՝ տեղի ուենցածը պայմանավորված չէ նրա ծառայողական գործունեությամբ։
Բերդ համայնքի Տավուշ բնակավայրում գործող գազալցակայանում հերթի պահպանման հարցի շուրջ առաջացած վեճի արդյունքում Լ․ Օհանյանը երկու անձի կողմից ենթարկվել է բռնության։ Տվյալ անձինք ձերբակալվել են հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով։
Նրանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 12-րդ կետերով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար։
Դատարանի որոշմամբ նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ երկու ամիս ժամկեով, մյուսի նկատմամբ՝ տնային կալանքը։
Նախաքննությունը շարունակվում է, վարութային և ապացուցողական գործողություններ են կատարվում դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու նպատակով։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան