Ֆրանսիան Իտալիայի հետ սահմանին կավելացնի ոստիկանների ու ժանդարմների թիվը
Ֆրանսիան կավելացնի ոստիկանների ու ժանդարմների թիվը Իտալիայի հետ սահմանին՝ կապված միգրացիոն հոսքերի աճի հետ։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Ֆրանսիայի կառավարության ղեկավար Էլիզաբեթ Բորնը՝ Ելիսեյան պալատում կայացած Նախարարների խորհրդի նիստից հետո։
«Մենք կակտիվացնենք մեր գործողություններն անօրինական միգրացիայի դեմ պայքարի ոլորտում, քանի որ դա կառավարության առաջնահերթությունն է»,-ասել է վարչապետը՝ ճեպազրույցում ներկայացնելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անունից մշակված «100 օր» կոչվող երկրի զարգացման ծրագիրը՝ հավելելեվ. «Հաջորդ շաբաթվանից մենք լրացուցիչ 150 ոստիկան և ժանդարմ կուղարկենք Ալպեր-Ծովային բաժին: Մինչև ամառ կսկսի աշխատել հատուկ սահմանապահ ջոկատը, որը կմիավորի ներքին անվտանգության ուժերը, մաքսավորները և զինվորականները»:
Նրա խոսքով՝ «այդ միջոցառումները կապված են Իտալիայից միգրացիոն հոսքերի ավելացման հետ»։
Մեկնաբանելով ծրագրի մյուս կետերը՝ Ֆրանսիայի կառավարության ղեկավարը նշել է, որ «կառավարությունը մտադիր է ակտիվորեն աշխատել նաև արդար աշխատավարձերի հաստատման, բնակչության լիարժեք զբաղվածության հասնելու, ինչպես նաև լայնածավալ բնապահպանական պլանի իրականացման հարցերով։
Բորնը հայտնել է նաև, որ հունիսին Ֆրանսիայի խորհրդարանը կքննարկի առողջապահության զարգացման օրինագիծը, որը նախատեսում է, մասնավորապես, հիվանդանոցներում լրացուցիչ 6000 բուժաշխատողի աշխատանքի տեղավորում։
«Սա կօգնի թեթևացնել բժիշկների ծանրաբեռնվածությունը»,-բացատրել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները