Թշնամու կողմից հայ զինծառայողների խոշտանգման փաստերի առթիվ հարուցված են մի շարք քրեական գործեր
Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանցի երկու զինծառայողներին, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, բռնել էին հենց քաղաքացիներն ու հանձնել իրավապահներին։ Ադրբեջանում արդեն քրեական գործ է հարուցվել՝ ապրիլի 13-ին Հայաստանում քաղաքացիների կողմից բռնված ադրբեջանցի զինծառայողին իբր խոշտանգելու համար (բռնելիս քաղաքացիները մի-երկու հատ հարվածել էին սահմանախախտ-մարդասպան դիվերսանտին): Մինչդեռ 2020 թ. 44-օրյա պատերազմի ընթացքում ու դրանից հետո հենց ադրբեջանցիներն էին պարբերաբար տեսանյութեր տարածում, թե ինչպես են խոշտանգում հայ զինծառայողներին, քաղաքացիական անձանց։
Panorama.am-ը դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն՝ հարցով, թշնամու կողմից հայ զինծառայողներին խոշտանգման փաստերով կա՞ գոնե մեկ հարուցված քրեական գործ, եթե այո, ներկայացրեք մանրամասներ, եթե ոչ՝ ինչո՞ւ։
Գլխավոր դատախազությունից պատասխանել են. «2020 թվականի պատերազմից հետո հայ զինծառայողների խոշտանգման փաստերի առթիվ հարուցված են մի շարք քրեական գործեր։
Վարույթի համար էական նշանակություն ունեցող մի շարք, այդ թվում՝ հայրենադարձված զինծառայողների խոշտանգված լինելու հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ և ստացվել դրանց եզրակացությունները։
Քննվող վարույթների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն հնարավոր չէ տրամադրել, քանի որ այն հանդիսանում է նախաքննական գաղտնիք և տվյալ փուլում հրապարակման ենթակա չէ»։
Հիշեցնենք, որ պատերազմական գործողությունների ժամանակ գերի ընկածների իրավունքները պաշտպանվում են միջազգային օրենքներով, ու համեմատել նրանց խաղաղ պայմաններում սահման խախտած, դիվերսիա իրականացրածի հետ՝ ճիշտ չէ։
Հարակից հրապարակումներ`
- ՔԿ. Վերադարձած գերիները խոշտանգման են ենթարկվել
- Կին զինծառայողների մարմինների խոշտանգումը կատարվել է ոչ միայն ազգային, այլև գենդերային ատելության շարժառիթով. ՄԻՊ զեկույց
- Հայ զինծառայողների նկատմամբ խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի փաստերը ներկայացվել են միջազգային կազմակերպություններին. ՄԻՊ
- Նույն տեսանյութում ադրբեջաներով նշում են, որ սպանել են ևս 2 կին զինծառայողի և ցուցադրում են նրանցից մեկի խոշտանգված դին
- ԶՈւ ԳՇ պետ. Ադրբեջանցի զինծառայողները կտրել են հայ կին զինծառայողի ոտքերը, մատերը
- Փոխանցել եմ նաև հայ գերիների խոշտանգումների վերաբերյալ զեկույցները․ Արման Թաթոյան
- Կա՛մ խոշտանգվել Բաքվի բանտերում, կա՛մ կալանավորվել հայկական բանտերում. Էլինար Վարդանյան
- Ադրբեջանում պահվող հայ գերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ խոշտանգումների մասին փաստեր են ներկայացվել
- Արման Թաթոյանը միջազգային ԶԼՄ-ներին ներկայացրել է ադրբեջանական կողմի խոշտանգումները հայ գերիների նկատմամբ
- Անահիտ Ավանեսյանը տեղեկություն չունի Բաքվից ինքնաթիռով խոշտանգված և գլխատված գերի բերելու մասին
- Արման Թաթոյանը Իտալիայի խորհրդարանում ներկայացրել է հայ գերիների խոշտանգումների ապացույցներ
- Ալեն Սիմոնյանը համոզված է՝ ՄԻՊ-ի զեկույցում հայ գերիների խոշտանգումների մասին ներկայացված տեսարանները հնարած են
- ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը՝ Ադրբեջանում հայ գերիների խոշտանգումների մասին ՄԻՊ զեկույցի վերաբերյալ
- Կան իդենտիֆիկացված անձինք, որոնց առնչությունը հայկական կողմի գերիների խոշտանգումներին ակնհայտ է. Իրավապաշտպան
- Թքել են սնունդի վրա ու ստիպել ուտել, ծեծելով սպանել են. ՄԻՊ-ի փաստերը՝ հայ գերիների խոշտանգումների վերաբերյալ
- ՄԻՊ հատուկ զեկույցը՝ Ադրբեջանի պատասխանատվությունը հայ գերիներին խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու համար
- Ադրբեջանական սոցիալական ցանցերը լի են հայ երեխաների սպանելու, խոշտանգելու կոչերով. ՄԻՊ
- Ադրբեջանում խոշտանգված նախկին հայ գերին դիմել է Եվրոպական դատարան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան