Ծեծի է ենթարկվել ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքի զինկոմը
Ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ի պատասխան Panorama.am-ի հարցման, հաստատեցին, որ ապրիլի 21-ին ոստիկանության Տավուշի տարածքային ստորաբաժանումում ահազանգ է ստացվել, որ ապրիլի 21-ին Լ. Օհանյան անուն ազգանունով մի քաղաքացի ծեծի է ենթարկվել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել է տեղի զինվորական հոսպիտալ:
Panorama.am-ի հարցին թե տուժողն արդյոք Տավուշի մարզի զինկոմ Լեռնիկ Օհանյանն է՝ Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ անձի վերաբերյալ տեղեկություն չեն ունենում և չեն կարող ասել, թե ով է, բայց դեպքի մասին հաղորդում ունեցել են և ծեծկռտուքի մասով վարույթ է հարուցվել և գործերը փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտե:
Ըստ ոստիկանության տվյալներով, ապրիլի 21-ին ժամը 21։20-ի սահմաններում ՀՀ ՊՆ Տավուշի մարզի հոսպիտալից Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ գլխի շրջանում ստացած վնասվածներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Մարմնական վնասվածքներ ստացած անձը Տավուշի մարզի 47-ամյա բնակիչ Լեռնիկ Օհանյանն է, որին նույն օրը ավտոգազալցակայանում գազ լիցքավորելու հերթի շուրջ վիճաբանության ժամանակ ծեծել են քաղաքացիենր Գոռ Աթոյանը և Վարդան Եսայանը: Վերջիններս որոնվում են: Մամուլում տեղեկություններ են տարածվում, որ տուժողը ՀՀ Պաշտպանության նախարարության Տավուշի բերդ քաղաքի զինկոմն է։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան