Կալանավորվել է Երևանի կայազորային հոսպիտալի պետը
Երևանի կայազորային հոսպիտալի պետ Երվանդ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու գործով։ Ապրիլի 20-ին դատարանը բավարարել է նրան կալանավորելու վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդությունը։ Կոմիտեից հաստատեցին տեղեկությունը, սակայն այլ մանրամասներ չհայտնեցին։
Panorama.am-ի տեղեկություններով, քրեական վարույթով կան մի քանի այլ մեղադրյալներ, այդ թվում կաշառք տվողը, միջնորդը, նաև հոսպիտալի բժիշկ։ Սակայն նրանց նկատամամբ խափանման որևէ միջոց դեռ ընտրված չէ։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան