ԱՄՆ-ը և ԵՄ-ն ձախողել են հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում «ազնիվ բրոքերի» հայտեր. Զախարովա
ԱՄՆ-ը և Եվրամիությունը, մասնավորապես՝ Ֆրանսիան, հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում ունեին, այսպես կոչված, «ազնիվ բրոքերի» դերի հայտեր։ Ինձ թվում է, որ այդ հայտերը նրանք ձախողել են՝ դատելով ստեղծած իրավիճակից։ Այս մասին ապրիլի 27-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ֆրանսիացի և ամերիկացի գործընկերների փորձերը` համոզել բոլորին, որ իրենք առաջնորդվում են բացառապես Հարավային Կովկասում խաղաղության հասնելու շահերով, հերքվում են նրանց կանոնավոր հակառուսական հարձակումներով:
Նման հայտարարությունները ազնիվ միջնորդի կամ կառուցողական աշխատանքի մասին չեն վկայում։ Նման հայտարարություններն ամրապնդում են մեր այն զգացողությունները, որ Վաշինգտոնի և Փարիզի իրական ձգտւմները կոնյունկտուրային և քաղաքականացված բնույթ են կրում, և ուղղված են Ռուսաստանի դիրքերի խարխլմանը։ Իսկ տարածաշրջանի ժողովուրդների ճակատագրերի մասին մտահոգությունն ակնհայտորեն նրանց ծրագրերի մեջ չի մտնում»,- ասել է Զախարովան։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան