ԱՄՆ-ն Իրանին մեղադրում է Օմանի ծոցում նավթային տանկերի առևանգման մեջ
Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի նավատորմի կողմից Օմանի ծոցում առգրավվել է Մարշալյան կղզիների դրոշով նավթատար նավը։ Այս մասին Twitter-ում հայտնել է ԱՄՆ ռազմածովային ուժերի կենտրոնական հրամանատարությունը, որին անդրադարձել է «Ռիա Նովոստի»-ն։
«Ապրիլի 27-ին, տեղական ժամանակով 13:15-ին, Մարշալյան կղզիների դրոշով Advantage Sweet նավթատարը միջազգային ջրերով անցնելիս առևանգվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նավատորմի կողմից »,-ասվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմի հայտարարության մեջ:
ԱՄՆ ռազմածովային ուժերը պնդում են, որ Իրանի գործողությունները «հակասում են միջազգային իրավունքին և խախտում են անվտանգությունն ու կայունությունը տարածաշրջանում»։
«Իրանի իշխանությունները պետք է անհապաղ բաց թողնեն նավթատարը»,-ասվում է հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Սպանվել է Իրանի գերագույն առաջնորդի նախկին ներկայացուցիչը
- Իրանից Հայաստան արտահանումն աճել է 60%-ով
- Բրիտանիան և ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ են սահմանել Իրանի դեմ
- Երևանում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի ԱԳ նախարարությունների միջև
- Իրանի բանակն իր տեխնիկան չի օգտագործի բարեկամ երկրների և տարածաշրջանի դեմ. ծովակալ Սայյարի
- Վարդան Ոսկանյան. Իրանի հետ սահմանի մոտակայքում բարբարոսների նման ագրեսիվ վարքագիծը ուղիղ սպառնալիք է Թեհրանի համար
- Իսրայելը կարող է թույլ տալ Իրանին նավթ արտահանել ԱՄՆ հսկողության ներքո