Անի Գևորգյան. 257 հազար 30 դրամը ծրարով գցելու եմ Աժ նամակների արկղում, կփոխանցեն Ալեն Սիմոնյանին
Լրագրող Անի Գևորգյանը գրում է.
«Ինչպես տեղեկացրել էի, ստիպված եմ հերքել Ալեն Սիմոնյանի վերաբերյալ 16.04.2021թ.-ին արած իմ հայտարարությունը, քանի որ կա դատարանի վճիռ : Բայց նշեմ, որ ես մնում եմ իմ ներքին համոզմունքին։ Տեղեկացնեմ նաև, որ 257 հազար 30 դրամը ծրարով գցելու եմ Աժ նամակների արկղում, կփոխանցեն Ալեն Սիմոնյանին։
Իսկ ավելացած 25 հազար դրամը փոխանցել եմ Serund.am ՝ բարեգործական հիմնադրամին։
Հերքում
«16.04.2021թ.-ին Յութուբ կայքի՝ «hayeli am» վերնագրով ալիքում, news.am և hayeli.am կայքերում տեղադրված տեսանյութում Անի Սեյրանի Գևորգյանիս կողմից Ալեն Սիմոնյանի վերաբերյալ կատարված այն արտահայտությունը, որ նա իմ նկատմամբ հանցագործություն և իմ մանկահասակ երեխայի թիրախավորում է պատվիրել, չի համապատասխանում իրականությանը»»։
Հարակից հրապարակումներ`
- Անի Գևորգյանն Ալեն Սիմոնյանի սպառնում է հրապարակել նամակագրությունը
- «Դրամահավաք. Օգնենք Ալեն Սիմոնյանին»
- Լրագրող Անի Գևորգյան. Ալեն Սիմոնյանին գումարը տալու համար վաղը «Երիտասարդական» մետրոյի մոտ իրականացնելու եմ դրամահավաք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան