Քաղաքական 10:50 27/04/2023 Հայաստան

ՌԴ-ն 2020թ.-ին ԼՂ-ում ստատուս քվո է փոխել, ներկայացել խաղաղապահներով, այնուհետև գնացել այլ գործողությունների.Արմեն Գրիգորյան

«Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ և Ադրբեջանի ստորագրությամբ, Լաչինի միանցքը պատկանում է ՌԴ-ին, այն ամբողջույամբ հանձնվել է Ռուսաստանին և այս պահին այնտեղ տեղի ունեցողի ամբողջ պատասխանատվությունը կրում է ՌԴ-ն»-Հանրային հեռուստատեսության «Հարցազրույց» հաղորդման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան:

Գրիգորյանի խոսքով՝ ՌԴ-ն պետք է գործի, որպեսզի 120 հազար հայերը, որոնք բնակվում են Արցախում, էթնիկ զտման չենթարկվեն, քանի որ ադրբեջանի գործողությունների միակ նպատակը դա է, ինչի մասին վերջնագրերով խոսում է պաշտոնական Բաքուն:

«Եթե հնարավոր է բանակցություններով հարցը լուծվի, ապա բոլորս էլ երջանիկ կլինենք, որ հնարավոր է եղել դիվանագիտության շնորհիվ լուծվել, իսկ եթե այդ ճանապարհով հարցերը չի լուծվում, ապա պետք է գործողություններ հետևեն: Նոյեմբերի 9-ի հայտարարությմաբ Լաչինի միջանցքն ամբողջովին պատկանում է Ռուսաստանի դաշնությանը և այստեղ ոչ մեկը մյուսին չի կարող մեղավոր նշանակի, կա պատասխանատվություն և այն թղթով նույնիսկ հստակ է, սա հայտարարություն չէ»,-ասաց Արմեն Գրիգորյանը:

Հաստատելով, որ ՌԴ-ի հետ բարձր մակարդակով զրույցներ են անցկացվում՝ ԱԽ քարտուղարը հայտնեց, որ եթե գետնի վրա փոփոխություն չկա, ուրեմն այդ զրույցներն արդյունք չեն տալիս:

«Լաչինի միջանցքում ՌԴ ռազմաբազայի մոտ տեղի է ունենում ադրբեջանական անցակետի տեղադրում և բոլորի մոտ հարց է առաջանում, թե ինչպե՞ս է այն տեղի ունենում՝ Ադրբեջանն այդքա՞նի է հասել, որ կարողանում է նման քայլե՞ր կատարել, թե՞ սա այլ պայմանավորվածություն է, այլ խնդիր կա այստեղ: Այդ հարցերի պատասխանը դեռևս չկա»,-ասաց Գրիգորյանը:

Նա ասաց, որ սկսած Խծաբերդից, Փարուխից մինչև Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելն այլևս դեպքեր չեն, այլ շարունակական են և հիշեցրեց, որ ռուսական կողմը Հայաստանում գտնվող արցախցիներին խոստացել են, որ երաշխիքներ են ապահովելու և, դրանք լսելով են արցախցիները վերադարձել իրենց տները, բայց գետնի վրա այդ երաշխիքներն այս պահին չեն աշխատում, ավելին՝ էթնիկ զտման վտանգն այս պահին գնալով ավելի  առարկայական է դառնում:

Գրիգորյանի խոսքով՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ անվտանգության ճարտարապետության տարրեր կային՝ Լաչինի միջանցքը, Լեռնային Ղարաբաղի, շփման գծի արձանագրումը, սակայն այսօր այդ ճարտարապետությունն ամբողջովին փլուզվում է:

«Եթե որևէ պետություն իր ռազմավարական շահերը ստորադասելու է որևե երկրում գտնվող անձին, կամ անձանց, ապա այն պետություն չէ»,-հայտարարեց Արմեն Գրիգորյանը՝ մեկնաբանելով Հայաստանի ընդդիմության առաջ քաշած այն վարկածը, որ Արցախում կատարվածի մեղավորը ՀՀ իշխանություններն են, որոնք ՌԴ թիկունքում Արևմուտքի հետ խաղեր են տալիս:

Հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղում միակ ներկայացված  ուժը ՌԴ-ն է՝ ՀՀ ԱԽ քարտուղարը հավելեց. «ԼՂ-ի և՛ իշխանությունը, և՛ ժողովուրդն ամբողջովին պրոռուսական է, ինչո՞ւ են ԼՂ բնակչությանը պատժում: Լեռնային ղարաբաղում հակառուսականություն չկար մինչև վերջերս, բայց նախորդ օրվանից՝ կարծես թե կա (Նկատի ունի Արցախի ԱԽ հայտարարությունը-խմբագ.): Հարցն այստեղ այլ է, միգուցե, ՌԴ գործողություններն են նման արձագանքի պատճառ հանդիսանում, որովհետև ինչքան ել նման մեղադրանքներ ներկայացնեն, մենք 2018 թվականից հետո որևէ արտաքին քաղաքականության որևէ փոփոխություն չենք կատարել: Հայստանը շարունակելու է այն արտաքին քաղաքականությունը, որը եղել է մինչև 2018 թվականը, բայց դրա արդյունքում ստացել է 2020 թվականի պատերազմը: Սա նաև հաստատում է, որ ՌԴ-ն իր ռազմավարական շահերն է հետապնդում, կարևոր չէ, թե ինչպիսի իշխանություն կա Հայաստանում, իր համար կարևոր է ռազմավարական շահերը: Ռազմավարական շահերից է ներկա լինել Լեռնային Ղարաբաղում և 2020 թվականի պատերազմից հետո Ռուսաստանն իր խաղաղապահների միջոցով այլևս ներկա է այնտեղ»:

Դիտարկմանը, թե Հայաստանի իշխանություններին պատժելու համար ՌԴ-ն ինչո՞ւ է ռուսամետ Արցախը հանձնում՝ Գրիգորյանն ասաց. «Մեզ պատժել են: Սեպտեմբերյան պատերազմը և մյուս գործողությունները, դրանք էլ են պատժիչ գործողությունների մեջ մտնում, բայց այն, ինչը ԼՂ-ում տեղի է ունեում , այն այս տրամաբանության մեջ որևէ ձև չի մտնում»:

Անդրադառնալով տեսակետին, որ ՌԴ-ն Ուկրաինայում խնդիրներ ունի և չի կարողանում իր շահերն առաջ տանել Լեռնային Ղարաբաղում՝ ՀՀ ԱԽ քարտուղարն ասաց. «Բա էդ պետությունը չի՞ կարողացել 2-3 կամ 5 տարի  ռազմավարական պլանավորում կատարի և 2020 թվականին չփորձի ստատուս քվոն Լեռնային Ղարաբաղում փոխի և հայտնվի այսպիսի իրավիճակում, թող մտածեյին, որ ծանր իրավիճակում են լինելու այս տարածաշրջանում: Լեռնային Ղարաբաղում ստատուս քվո են փոխել, այնտեղ ներկայացել են խաղաղապահներով և այնուհետև գնացել են այլ գործողությունների, սա շատ նման է նաև 1914 թվականի, երբ  Ռուսաստանը մեր տարածաշրջանում ներկա էր, ներքաշվեց Առաջին հահմաշխարհային պատերազմում՝ սերբերին օգնելու նպատակով, հետագայում տարածաշրջանից գնացին և հայ ժողովուրդը ողբերգության առաջ կանգնեց»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:16
Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարել Ֆիկոյի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի հետ։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
23:02
Խոմեյնին կանխատեսել է Սիրիայում երիտասարդներից կազմված ուժեղ և արժանի դիմադրության խմբի ի հայտ գալը
Մարգարեի դստեր՝ Ֆաթիմա Զահրայի, ինչպես նաև Իմամ Խոմեյնիի ծննդյան տարեդարձին, մի խումբ մարդիկ, անցյալ տարիների ավանդույթի համաձայն, հանդիպել են...
Աղբյուր` Panorama.am
21:15
Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և թե‘ Ռուսաստանին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ կարծիքով Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և...
Աղբյուր` Panorama.am
21:08
Ընդամենը 10 օրից մեզ թալանից փրկողների շնորհիվ կունենանք երկու անգամ ավելի շրջհարկ, տասնյակ անգամ ավելի գույքահարկ. Սամսոն Գրիգորյան
«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը իր Facebook-յան էջում գրել է. «Դե ինչ տիկնայք և...
Աղբյուր` Panorama.am
20:55
Եմենի հութիներն հայտնում են, թե խոցել են ԱՄՆ ռազմածովային նավատորմի կործանիչը, ԱՄՆ-ը այլ վարկած է ամտուցում
Եմենի Անսար Ալլահ շարժման մարտիկները (Հութիներ) Կարմիր ծովում ավիակիր «Հարրի Թրուման»-ի վրա հարձակման ժամանակ խոցել են ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
19:48
Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ մարտահրավերների և անորոշության շրջանում. Վարդան Օսկանյան
ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «2024-ի ավարտին ակնհայտ է, որ Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ...
Աղբյուր` Panorama.am
19:38
Հայաստանի դպրոցականների շրջանում առկա է Դանինգ-Կրյուգերի էֆեկտ. որքան քիչ գիտես, այնքան ավելի վստահ ես. Սերոբ խաչատրյան
ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը գրում է. «Մի քանի օր առաջ հրապարակվել էին Մաթեմատիկայի և Բնագիտության TIMSS-2023...
Աղբյուր` Panorama.am
18:45
Ու ոչ մեկի մոտ կոգնիտիվ դիսոնանս կարծես թե չի առաջանում. Կարեն Վրթանեսյան
Ռազմական հարցերով փարձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է. «ՆԳՆ ոստիկանները նռնակներ են նետում խաղաղ հավաքը լուսաբանող լրագրողների վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Խամենեին Իսրայելին սպառնում է ոչնչացմամբ
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հերթական անգամ հայտարարել է, որ Իսրայելը կոչնչացվի։ Նրա խոսքով, դա տեղի կունենա իրանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
45 տարի առաջ այս օրը Հայոց ցեղասպանության արդարության մարտիկները Փարիզում «ճամփու դրեցին» Թուրքիայի դեսպանատան կցորդին. Էդգար Էլբակյան
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆոյսբուքի իր էջում գրում է․ «45 տարի առաջ այս օրը՝ 1979 թ․ դեկտեմբերի 22-ին, Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
17:00
Վրաստանի վարչապետը Զուրաբիշվիլուն սպառնացել է քրեական պատասխանատվությամբ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քրեական պատասխանատվության կենթարկվի երկու գործով, եթե նա...
Աղբյուր` Panorama.am
15:46
Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի
Սպիտակի ԲԿ-ից հայտնում են, որ սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած «Երեկ` դեկտեմբերի 21-ին, սննդային թունավորումով...
Աղբյուր` Panorama.am
15:21
Նախարարի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ
ՀՀ ՏԿԵ նախարարությունից տարածել են նախարար Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ։ ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Իրանի և Ադրբեջանի սահմանամերձ Աստարա քաղաքում բեռնատարի ռուս վարորդին սպшնված են գտել
Իրանի հյուսիսում գտնվող Գիլան նահանգում բեռնատարի սպանված ռուս վարորդի դի է հայտնաբերվել; Դեպքի մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են...
Աղբյուր` Panorama.am
14:11
Նստել, նայում եմ նկարիդ... ծնունդդ շնորհավոր ասե°մ, թե լռեմ մրմուռով. Կարին Տոնոյան
Կարին Տոնոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Շուտով կլուսանա, Մեն.... չմոռանաս, առավատյան 7:20 պիտի ծնվես, լույսս, չմոռանաս.... 4...
Աղբյուր` Panorama.am
13:53
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են. Երևան քաղաքում` Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի...
Աղբյուր` Panorama.am
12:49
Պուտինը հնարավոր է համարել ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավումը
Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների բարելավման հնարավորությունը։ Այդ մասին նա հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
12:11
Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ
Թուրքիայի Մուղլա քաղաքում ուղղաթիռը վթարի է ենթարկվել հիվանդանոցի շենքին բախվելուց հետո։ Դեպքի մասին կիրակի օրը հայտնել է Habertürk...
Աղբյուր` Panorama.am
12:02
Շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մшրմին
Դեկտեմբերի 22-ին, ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում գտնվող Բեեր Շևայի քաղաքի խանութում. Ալեքսանդր Լապշին
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում...
Աղբյուր` Panorama.am
10:40
Այսօրվա և առաջիկա երեք օրերի եղանակի տեսությունը
Երևանում դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը հնարավոր է թույլ...
Աղբյուր` Panorama.am
10:33
«Թիթեռի» որդին և ընկերը եկել են հաշվեհարդարի, ինչի հետևանքով վիրավոր կա
Դեկտեմբերի 16-ին ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
09:48
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է, ինքնաթիռում գտնվող մարդիկ ողջ են։ Այդ մասին հայտարարել է Կամչատկայի երկրամասի ԱԻ նախարար...
Աղբյուր` Panorama.am
09:23
Հայաստանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց կա
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:07
Այս նախաբանի պատճառը Panorama.am-ի հարցմանը «Իմ քայլը» հիմնադրամից տրված ցինիկ պատասխանն է. «Հրապարակ»
Վախթանգ Սիրադեղյանը «Հրապարակ»-ում գրում է. «Ժամանակին շուրջ 10 տարի զբաղվել եմ լրագրությամբ, հետո անցել այլ աշխատանքի,...
Աղբյուր` Panorama.am
22:47
Նազենի Հովհաննիսյան. Մայրս երեք սիրած արտահայտությունն ուներ
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «մի մոլորակ կա երկնքում. Մայրս է... Կիրակիները՝ խնկաբույր, մորս հոտն...
Աղբյուր` Panorama.am
22:36
Իմ միակ այիբը եղել է այն, որ Նիկոլի իշխանության օրոք Գեղարքունիքի մարզպետ եմ եղել. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը տարիներ առաջ հայտարարգրել է 8 մլն դրամարժողությամբ մատանի։ Tribune.am-ին այսօր տված...
Աղբյուր` Panorama.am
21:42
«Փյունիկի» հարձակվողն ամուսնացել է
«Փյունիկի» հարձակվող Սանի Բուհարին ու նրա ընտրյալ Նանան ամուսնացել են։ Այս մասին հայտնում են ակումբից՝ նորապսակներին աղթելով...
Աղբյուր` Panorama.am
21:15
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
Ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացրած Արցախի Շուշի բերդաքաղաք է այսօր տեղափովել 191 ադրբեջանցի։  49 ընտանիքների անդամներին...
Աղբյուր` Panorama.am
20:41
Թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահաս տղաների
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ 54-ամյա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}