Գառնիկ Դանիելյան. Հայկական բեռնատարները արդեն օրեր շարունակ կանգ են առել Վրաստանում
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է.
«Բեռնատարների վարորդները, ֆերմերները ահազանգում են, որ օրերով չեն կարողանում արտահանել գյուղմթերքը Ռուսաստանի Դաշնություն։
Վրաստանում տեղեկացնում են, որ հայկական բեռնատարների մուտքը արգելելու որոշում կայացրել է ռուսական կողմը։
Հայկական բեռնատարները արդեն օրեր շարունակ կանգ են առել Վրաստանում՝ սպասելով որևէ պարզաբանման։
Այս ամենի արդյունքում, լրջագույն վնասներ կարող են կրել ջերմոցային տնտեսությունները։ Իսկ առաջիկա ամիսներին, երբ մեկնարկի ծիրանի և այլ մրգերի սեզոնը, կարող է ամբողջովին վտանգվել գյուղատնտեսության այս ճյուղը։
Խնդրի կապակցությամբ հարցումներ եմ ուղղել Էկոնոմիկայի նախարարությանն ու ՊԵԿ-ին։
Հայկական կողմը պետք է պարզաբանում պահանջի և կիրառի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ խնդրին հրատապ լուծում տալու համար»։
Հարակից հրապարակումներ`
- Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բեռնատարների համար
- Լարսում օրեր շարունակ մնալու հետևանքով արտահանողները տոննաներով վարունգը թափել են աղբանոց
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան