Զախարովա. Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու համար անհրաժեշտ ջանքեր են գործադրվում
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հինգշաբթի՝ ապրիլի 27-ին կայացած ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանը Արցախին կապող Լաչինի միջանցքում անցակետի տեղադրմանը։
Պատասխանելով հայկական կողմի արձագանքին, մասնավորապես՝ Հայաստանի ԱԳՆ հայտարարությանը, ինչպես նաև հնչող մեղադրանքներին, թե ռուսական կողմը չի կատարում իր պարտավորությունները՝ Զախարովան ասաց. «Կարող եմ ասել, որ Ռուսաստանը հստակ արտահայտել է իր դիրքորոշումը ՌԴ ԱԳՆ-ի ապրիլի 24-ի հայտարարության մեջ։ Ներկայում և՛ գետնի վրա ռուսական խաղաղապահ կոնտինգենտի միջոցով, և՛ քաղաքական գծերի միջոցով, քաղաքական մակարդակով, անհրաժեշտ ջանքեր են գործադրվում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրերի հիմնական ուղեգիծ վերադառնալու համար:Մենք սկզբունքորեն կարևոր ենք համարում, որ պաշտոնական Երևանը նպաստի փոխադարձ ընդունելի լուծումների որոնմանը»։
Հարակից հրապարակումներ`
- ԵԽԽՎ համազեկուցողներ. Ադրբեջանը պետք է բացի Լաչինի միջանցքը
- Որպես առաջին քայլը պետք է Լաչինի միջանցք և ԼՂ գործուղվի միջազգային փաստահավաք առաքելություն. Նիկոլ Փաշինյան
- Հայաստանը նամակ է ներկայացրել Արդարադատության դատարան՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման մասին
- Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը քննարկել են Լաչինի միջանցքին վերաբերող հարցը
- ԱՄՆ պեքարտուղարը շարունակում է ինտենսիվ բանակցությունները Լաչինի միջանցքի իրավիճակի շուրջ. Պատել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան