Այս պայքարը պատմության մեջ կմնա դրամատիկներից մեկը. Արոնյան
Ամերիկան ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը կիսվել է շախմատի աշխարհի առաջնության ռուս Յան Նեպոմնյաչչի և չինացի Դինգ Լիժեն խաղի վերջին պարտիաներից ունեցած սպասելիքներով։ Այս մասին գրում է Արմսպորտը։
«Այս պայքարը պատմության մեջ կմնա որպես ամենահետաքրքիր և դրամատիկներից մեկը: Բայց ինձ թվում է, որ ամբողջ դրաման դեռ առջեւում է։ Երբ խոսքը վերաբերում է վճռական պահին, և լարվածությունը մեծանում է, դուք կարող եք կորցնել բացարձակապես ցանկացած դիրք: Սխալները սկսվում են: Ոչինչ չի կարելի բացառել։ Հուսով եմ, որ վերջում Յանը կհաղթի, բայց ես էլ ավելի մեծ դրամա եմ ակնկալում»,- Արոնյանի խոսքերն է մեջբերում Championat-ը։
Նեպոմնյաշչին աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար 12-րդ պարտիայում պարտվել է Լիժենին։ Այս հանդիպումից հետո հաշիվը հավասարվեց՝ 6-6։ Մրցաշարի նախավերջին՝ 13-րդ պարտիան կկայանա հինգշաբթի օրը՝ ապրիլի 27-ին։