Ամեն բան թանկացել է, ապրել հնարավոր չէ. Քաղաքացիները՝ գնաճի մասին
«Էժանացած բան չկա, օրեցօր թանկացնում են։ Տնեցիք են առևտուրն անում, ամեն անգամ խանութից գալիս են , ասում՝ էս ինչն է թանկացել, էն ինչն է թանկացել։ Տոպրակը, որ ձրի էր, այն էլ դարձրին 50 դրամ»,- Հայաստանում գների աճի վերաբերյալ Panorama. am-ի հարցմանն ի պատասխան ասաց քաղաքացին։
Հարցման մասնակիցներից մեկը նշեց, որ թանկացումները ոչ միայն Հայաստանում են, այլև ամբողջ աշխարհում, բացի այդ, նկատում է աշխատավարձերի բարձրացում։
«Ամեն ինչ թանկացրել են, ապրել հնարավոր չի»,- վրդովված ասաց մեկ այլ քաղաքացի։
Թոշակառու մի կին Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ դժվարանում է ձեռք բերել անհրաժեշտ դեղորայքը.
«Վա՜յ, դեղերը անտանելի թանկ են, թոշակառու կին եմ, չեմ կարողանում նշանակված դեղերը գնել։ Աշխատավարձը չգիտեմ, թոշակը գոնե պետք է բարձրանա։ Ո՞վ է տեսել, որ աղբամանից մարդիկ օգտվեն. այդպիսի վատ վիճակում ենք»։
Հարակից հրապարակումներ`
- Հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 5.1% գնաճ
- Մեկ տարում որքանով են բարձրացել առաջին անհրաժեշտության պարենային մթերքների գները
- Հայաստանում թանկացումներ են. որքանով են բարձրացել առաջին անհրաժեշտության պարենային մթերքների գները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին