Մոլդովայի խորհրդարանի պատգամավորը հանրահավաքի ժամանակ պատռել է ՆԱՏՕ-ի դրոշը
Հանրահավաքի ընթացքում Մոլդովայի խորհրդարանի պատգամավոր Ալեքսանդր Նեստերովսկին պատռել է ստվարաթղթի վրա տպված ՆԱՏՕ-ի դրոշը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։
Խորհրդարանականը երկրորդ նմանատիպ դրոշը լցրել է կարմիր ներկով։
«Այս արյունը խորհրդանշում է երեխաների և այն քաղաքացիների արյունը, որոնք սպանվել են ՆԱՏՕ-ի կողմից: Հուսով եմ, որ ժողովուրդը մեզ կաջակցի, և ՆԱՏՕ-ն կհասկանա, որ նրանք տեղ չունեն մեր խաղաղ և օրհնված երկրում: Մենք պատրաստ ենք անել ամեն ինչ, որ այդ դաշինքը գոյություն չունենա, մենք կպայքարենք խաղաղության համար, իսկ ՆԱՏՕ-ն պետք է գնա պատմության աղբանոցը»,- ասել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին