Ստեփան Դանիելյան. Մի խումբ որկրամոլների ու նրանց առաջնորդ ծաղրածուի միջոցով մեզ ինչպես կարողացան հիմարեցնել ու տանել անդունդ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Ժողովուրդները միմյանցից տարբերվում են մշակույթնեով, ինչը բերում է մտածողության տարբերությանը:
Օրինակ, անգլացիներն ունեն բարձր մշակույթ, այդ թվում նաև Ֆենթեզիի, դեդեկտիվի ու ֆանտաստիկայի ժանրերում: Դա մտածողությունը մարզում է, ինչի հետևանքով քաղաքական միտքը, հատուկ ծառայությունների գործունեությունը, սոցիալական գիտությունները դարձնում է բարդ, ռացիոնալ, նպակադրված ու բազմաքայլ: Հենց նման մշակույթի առկայության պատճառով անգլիացիներն ամենաքիչը ազդվում նման մտավոր ծուղակներից, պրոպոգանդայից ու ունեն ինքնուրույն մտածողություն: Խոսքը հասարակ քաղաքացիների մասին։
Այն ժողովուրդներն, որոնց մշակույթում նման ժանրերը կայացած են, նրանց քաղաքականությունն ավելի արդյունավետ է, նաև պաշտպանված են արտաքին ինտրիգներից, ավելին, իրենք են մյուսների համար ինտրիգներ հյուսում:
2018-ի «հեղափոխությունն» ու դրան հաջորդած ժամանակաշրջանը ցույց տվեց, որ մեր մտածողությունը մաքսիմալ պարզունակ է և մեզ հետ կարող են վարվել այնպես, ինչպես ցանկանան:
Մինչև հիմա հանրության ճնշող մեծամասնությունն այդպես էլ չկարողացավ հասկանալ, թե մի խումբ որկրամոլների ու նրանց առաջնորդ ծաղրածուի միջոցով մեզ ինչպես կարողացան հիմարեցնել ու տանել անդունդ: Մինչև հիմա ..., այնինչ շատ պարզունակ հնարքներ են կիրառվել ու, ցավալի է, մինչև հիմա էլ կիրառում են ու դա կիրառում են նաև մեր ներսի կոլոբորացիոնիստների միջոցով: Այդ կծիկը բացելն ընդամենը պետք է միտքը մի թեթև վարժել նման ժանրերից գրականություն ընթերցելու միջոցով»։
Հարակից հրապարակումներ`
- Ստեփան Դանիելյան. Գործող վարչապետը դարձել է մի նոր «արապապյան»
- Ստեփան Դանիելյան. Պետք են լեգիտիմ հարթակներ՝ բացահայտվելու ու լեգալ գործունեություն ծավալելու համար
- Տեր փնտրելու դարավոր մոլուցքը․ Ստեփան Դանիելյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին