Ղալլաթ են արել. Վահրամ Պողոսյանն իր հնարավոր ձերբակալության լուրերի մասին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախկին խորհրդական Վահրամ Պողոսյանը հիմարություն ու հերյուրանք է որակում իր հնարավոր ձերբակալման մասին լուրերն ու հրապարակումները։
«Ղալաթ են արել։ Ես որևէ կերպ չեմ ուզում մեկնաբանել։ Ես դիմում եմ գրել այլ աշխատանքի անցնելու համար։ Մի քիչ հանգստանամ, անցնեմ այլ աշխատանքի»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Վ. Պողոսյանը։
Նա ասաց՝ որևէ գործով որևէ հարցաքննության չի կանչվել։
Նշենք, որ այսօր «Փաստինֆո»-ն, վկայակոչելով իր աղբյուրները, գրել էր. «Ըստ աղբյուրի փոխանցած տեղեկության, Վահրամ Պողոսյանի անունը ևս շրջանառվում է պատերազմից հետո ադրբեջանական կողմի հետ որոշակի համագործակցության արդյունքում կարևոր տեղեկատվության փոխացնման գործի շրջանակներում։ Ավելին՝ Արցախում համառորեն չեն դադարում վերջինիս՝ հնարավոր ձերբակալության մասին լուրերը, լայն շրջանառության մեջ է մտել տեղեկություն նաեւ առ այն, թե նա ելքեր է փնտրում լքելու երկիրը՝ «Արցախում, ամեն երկրորդ մարդ այդ մասին է խոսում, թե Վահրամ Պողոսյանն, ընտանիքի հետ միասին, փորձում է հեռանալ երկրից, սակայն փակ սահմանների պարագայում դա վերջինիս հաջողվել չի ստացվում»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան