Տիգրան Աբրահամյան. Ավիրողների իշխանությունը նոր «բարձունքներ է» գրավում
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Իշխանությունը Կապանի օդանավակայանի թռիչքների փորձարկման կադրեր է շրջանառում` փորձելով ցույց տալ, թե կարևորում է Սյունիքի զարգացումը:
Դեռ մի կողմ դնենք, որ օդանավակայանի հիմնանորոգումից մինչև տեխնիկական հնարավորությունների ստեղծումը մինչև 2018 թվականն է արվել, բայց մի կարևոր հանգամանքի մասին իշխանական քարոզչությունը երբեք չի խոսի:
Երբ Կապանի օդանավակայանի գործարկման մասին դեռ նոր էր քննարկումներ ընթանում, այն թշնամուց ուղիղ գծով հեռու էր շուրջ 100 կմ-ով, իսկ հիմա նույն օդանավակայանը, նրա թռիչքուղին, հարակից հանրապետական նշանակության ճանապարհը սովորական ավտոմատի նշանառության դաշտում են` 100-200 մետրի վրա:
Ավիրողների, հանձնողների, պարտվողների իշխանությունը նոր «բարձունքներ է» գրավում` չմոռանաք հաջորդ տարի բյուջեի կատարողականում մտցնենք»։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Խնդիրը շատ հստակ է`անցակետ չպետք է լինի ու վերջ
- Տիգրան Աբրահամյան. Ալիևի պայքարը Փաշինյանի հետ չէ
- Տիգրան Աբրահամյան. Ադրբեջանը ուժեղացնում է Արցախի հաղորդակցման ուղիների նկատմամբ վերահսկողությունը
- Տիգրան Աբրահամյան. Երկրի անվտանգության համար պատասխանատու կառույցները փաստորեն Ադրբեջանի բանավոր խոստումներով են առաջնորդվել
- Տիգրան Աբրահամյան. Իսկ դա նշանակում է, որ ՀԱՊԿ-ը նույնպես կարող է ներքաշվել պատերազմի մեջ
- Տիգրան Աբրահամյան. Արցախում յուրաքանչյուր միջադեպ նոր ճանապարհ է բացում շատ ավելի խոշոր էսկալացիայի համար
- Տիգրան Աբրահամյան. Արցախում տեսադիտարկման արդյունավետ համակարգի պայմաններում, մեծ թվով հարցեր կլուծվեին
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում