Գենետիկորեն ձևափոխված բրինձը կարող է լինել Մարսի վրա աճեցված առաջին բույսը
Գենետիկորեն ձևափոխված բրինձը կարող է լինել Մարսի վրա աճեցված առաջին բույսը։ «ՄԻՐ»-ի փոխանցմամբ՝ հայտարարել են Արկանզասի համալսարանի գիտնականները: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այս մշակաբույն ամենահարմարն է Կարմիր մոլորակի հողում գոյատևելու համար։
Հայտնի է, որ մարսյան հողը պարունակում է պերքլորատային աղեր։ Այս նյութերը վտանգավոր են մարդու առողջության համար և թունավոր՝ բույսերի համար:
Նոր հետազոտության հեղինակները վերստեղծել են մարսյան հողը՝ հիմնվելով Մոխավե անապատի բազալտով հարուստ հողի վրա: Այն աճեցրել է բրնձի երեք տեսակ՝ մեկը վայրի և երկուսը՝ գենետիկորեն մշակված: Արհեստական մուտացիաները բույսերին օգնել են ավելի լավ հաղթահարել երաշտի, շաքարի անբավարարության և աղիության հետևանքով առաջացած սթրեսը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան