Բայդենը ցույց է տվել լրագրողների նախապես գրված հարցերով ծածկաթուղթը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատահաբար հանրությանը ցույց է տվել ծածկաթուղթը (շպարգալկա), որում գրված են եղել լրագրողների կողմից իրեն ուղղված հարցերը: Այս մասին հայտնի է դարձել հարավկորեացի գործընկեր Յուն Սոկ Յոլի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։
Դրան ուշադրություն է դարձրել «New York Post» թերթը՝ ֆիքսելով այն պահը, երբ Բայդենը պատահաբար թերթել է իրեն դիմած մամուլի ներկայացուցիչներից մեկի լուսանկարը։
Մասնավորապես, թերթիկի վերևում պատկերված էր հնդկական ծագումով «Los Angeles Times»-ի լրագրող Քորթնի Սուբրամանիանի լուսանկարը: Բացի այդ, նրա ազգանունը, անհարմար արտասանությունից խուսափելու համար, վանկերով գրված էր պետության ղեկավարի համար։
Սա առաջին դեպքը չէ, երբ ԱՄՆ գործող նախագահը մամուլի համար բաց միջոցառումների ժամանակ հանրությանը ցուցադրում է ելույթի համար նախատեսված ծածկաթերթիկ, որում նկարագրված են նրա գործողությունները։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին