Իրավունք 15:20 27/04/2023 Հայաստան

Սոնա Մնացականյանի վրաերթի գործով ապացույցները բավարար են մեղադրյալի նկատմամբ մեղադրական դատավճիռ արձակելու համար. Փաստաբան

2022 թվականի ապրիլի 26-ին Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մեքենաներից մեկը Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում մահացու վրաերթի ենթարկեց երիտասարդ հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանին։ Մնացականյանին վրաերթի ենթարկելու և անզգուշությամբ մահ պատճառելու գործը դատարանում է։ Դատավարության ընթացքի վերաբերյալ Panorama.am-ը զրուցել է տուժող Սոնա Մնացականյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանի հետ։

Panorama.am-Դատավարությունը ո՞ր փուլում է գտնվում։

Րաֆֆի Ասլանյան-Այս պահին հիմնական դատալսումների փուլն է։ Հիշեցնեմ, որ վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նյութերն են ուղարկվել դատարան մեղադրական եզրակացությամբ և այս պահին դատաքննությունն իրականացվում է վարորդի արարքի կապակցությամբ։

Նախորդ 5 դատական նիստերի ընթացքում հարցաքննվել են շուրջ 30 վկաներ, հաջորդ դատական նիստում հարցաքննվելու են ևս 4 վկաներ, այնուհետև դատարանն անցնելու է  քրեական վարույթի գրավոր ապացույցների հետազոտմանը։ Այդ փուլում կողմերի միջնորդություններն են քննության առարկա դառնալու։

Panorama.am-Վկաները հիմնականում ի՞նչ են ասում։

Րաֆֆի Ասլանյան- Իմ կարծիքով, այս գործի համար վկաների ցուցմունքներն առհասարակ էական նշանակություն չունեն, քանի որ, կարծում եմ, վկաներ դատակոչելն ընդամենը դատաքննության ընթացքն անհարկի ծանրաբեռնեց։ Դեպքն ամբողջությամբ տեսագրված է և դեպքի բնույթն այնպիսին է,  որ այստեղ մասնագիտական գիտելիքներ են պահանջվում անձանց արարքների իրավական գնահատման համար, հետևաբար վկաների՝ անցորդներ, օգնություն ցուցաբերողներ, ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ, հայտնած տեղեկությունները գործի համար առարկայական նշանակություն չեն կարող ունենալ։ Այդպես էլ կա, որևէ մեկը որևէ տեղեկություն չհայտնեց իր ցուցմունքում, որը գործի համար ելակետային նշանակություն ունենար։

Վկաներից՝ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, այսինքն՝ նույն դասակում աշխատող անձինք, ենթադրաբար են նշում, որևէ մեկն արագությանն ականատես չի եղել, ասում են՝ մեր կարծիքով վարած կլիներ մոտ 70-80 կմ/ժամ արագությամբ, կարծիքներ են հնչեցնում՝ այդ խաչմերուկն իբրև թե բարձր արագությամբ հնարավոր չէր մտնել և այլն։ Դրանք գնահատողական դատողություններ են։ Դա ոչ թե վկայի ասելով է, այլ փորձագետի եզրակացությամբ։ Արդեն երկու փորձագիտական եզրակացություններ կան գործում, որտեղ նշվում է,  որ նվազագույն արագությունը եղել է 180 կմ/ժամ, այսինքն խաչմերուկ մուտք գործելու պահին։ Սա նշանակում է, որ մինչև արգելակումն ավելի բարձր արագություն է ունեցել։ Այդ հանգամանքը որևէ վկա չի կարող հերքել իր գնահատողական դատողությամբ, որքան էլ լինի օբյեկտիվ կամ շահագրգիռ, իսկ այս դեպքում վկաները մեծամասնամբ շահագրգիռ են, ՃՈ աշխատակիցներ են։ Դա կարող է հերքել միայն մեկ այլ՝ նույն բնագավառի փորձագետը։ Սա ակնհայտ է, հետևաբար վկաների ասածները որևէ նշանակություն չունեն, տուժող կողմը գտնում է, որ վարորդի արարքի կապակցությամբ արդեն իսկ կան բավարար փաստական տվյալներ, նրա նկատմամբ մեղադրական վճիռ արձակելու համար  գործով հավաքված են առավել քան բավարար փաստական տվյալներ։

Panorama.am- Ավելի վաղ դուք հայտնել էիք, որ այս դեպքով իրականացվել է ուղղորդված նախաքննություն, բացահայտ նպատակներով «անհետացվել» է շարասյան ավտոմեքենաներում օգտագործված ռադիոկապի ձայնագրությունը։ Բողոք էիք ներկայացրել վերաքննիչ քրեական դատարան, այն բավարարվել էր։ Այդ մասով ի՞նչ նորություն կա։

Րաֆֆի Ասլանյան-Հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների մեջ պետք է լինեն ռադիոկապ ու ձայնագրվի։ Նաև կառավարության որոշմամբ է այդպես, որ ռադիոկապը պետք է ձայնագրվի ու արձանագրվի, բայց վարույթի ընթացքում ընդամենը մեկ գրությամբ վարույթն իրականացնող մարմինը բավարարվել է, որտեղ ոստիկանության համապատասխան վարչությունից նշել են, որ տեխնիկական խոտանի պատճառով ձայնագրություն չի իրականացվել, մինչդեռ  ձայնագությունը տեղի ունեցածի վրա լույս կսփռեր, հատկապես կարևոր էր շարասյան ղեկավարի ու շարասյան պատասխանատու ղեկավարի արարքների քրեաիրավական գնահատման համար։ Ըստ կառավարության որոշման, նրանք անձնական պատասխանատվություն են կրում շարասյան ավտոմեքենաների արագության համար։

Քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշում էր կայացվել նշված անձանց նկատմամբ։ Իմ կողմից բողոքարկվել է, վերաքննիչ դատարանը բավարարել է իմ բողոքը՝ արձանագրելով, որ մինչդատական վարույթի ընթացքում խախտվել են տուժողի իրավահաջորդ Մնացական Մնացականյանի իրավունքները և իրավաչափ է գնահատել տուժող կողմի այն դատողությունները, որ և ռադիոկապի ձայնագրությունը չպահպանվելու հանգամանքի և այլ հանգամանքների կապակացությամբ պատշաճ նախաքննություն չի իրականացվել և վերաքննիչ դատարանը պարտավորեցրել է նոր քրեական վարույթ նախաձեռնելու եղանակով իրականացնել նոր նախաքննություն և վերացնել տուժողի իրավահաջորդի իրավունքների խախտումները։

Գլխավոր դատախազի տեղակալը վճռաբեկ բողոք էր բերել վերաքննքիչ դատարանի այդ որոշման դեմ, սակայն վճռաբեկ դատարանը ապրիլի 7-ի որոշմամբ այդ բողոքը վարույթ չի ընդունել, այդպես, ըստ էության, արձանագրելով, որ վերաքննիչ դատարանի կայացրած որոշմամբ որևէ առերևույթ դատական սխալ թույլ չի տրվել։ Սա նշանակում է, որ արդեն ունենք օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, պետք է նոր վարույթ նախաձեռնվի դրա շրջանակներում քննության առարկա դարձվի բացի վարորդից, նաև մյուս անձանց մեղավորության հարցը։

Panorama.am- Դատական լսումների ընթացքը ինչպե՞ս կգնահատեք։

Րաֆֆի Ասլանյան-Այս պահին որևէ արտառոց բան չենք նկատել։ Սա այն փուլը չէ, որտեղ հնարավոր է ինչ-որ կերպ միջամտել։ Դժվար է  պատկերացնել, թե ինչ կարող էր արվեր, որպեսզի տուժող կողմի դժգոհությունն հարուցվեր։ Հիմնական դատալսումների փուլն է, որտեղ վկաներն են հարցաքննվում, ապացույցներն են հետազոտվում։ Մնացածը՝ վարույթի օբյեկտիվ ընթացքի մասին իրական և հիմնավորված հետևությունները կարող ենք անել մյուս փուլերում։ Այդ մասին կարող ենք խոսել վճիռ կայացնելուց հետո։

Panorama.am- Ակնկալո՞ւմ եք օբյեկտիվ դատավճիռ։

Րաֆֆի Ասլանյան-Մենք, իհարկե, այդ ակնկալիքն ունենք, որ ի վերջո կունենանք օբյեկտիվ դատավճիռ։ Տուժող կողմը գտնում է, որ գործով ապացույցներն առավել քան բավարար են մեղադրյալի նկատմամբ մեղադրական վերդիկտ արձակելու համար։ Նաև գտնում ենք, որ պետք է լինի համաչափ պատիժ։

Իհարկե, հիմնավոր կասկածներ ունենք, որ, գործի բնույթը հաշվի առնելով, այս գործի նկատմամբ կա որոշակի ուղղորդված վերաբերմունք և այդ կասկածը ձևավորվել է հենց նախաքննության ընթացքում։ Մասնավորապես, բազմիցս բարձրաձայնել ենք, որ նախաքննության ընթացքում ամեն ինչ արվել է, որպեսզի տեղի ունեցածի համար մեղադրվող անձը՝ Արամ Նավասարդյանը, մնա ազատության մեջ։ Սա առաջին հերթին պայմանավորված էր դեպքի բնույթով և այն հանգամանքով, որ հանդիսանում էր վարչապետին ուղեկցող ավտոշարասյան ավտոմեքնայի վարորդ։ Հետևաբար, միշտ էլ ունենալու ենք կասկած, որ որոշակի փուլում դարձյալ այս գործով լինելու է  միջամտություն, ամեն ինչ արվելու է  Արամ Նավասարդյանի և մյուս մեղավոր անձանց քրեական պատասխանատվությունից զերծ պահելու ուղղությամբ։ Բայց սա մեր վճռականության վրա որևէ ազդեցություն չի ունենալու, տուժող կողմն իր իրավունքների իրացմամբ ամեն ինչ անելու է, որպեսզի օբյեկտիվ ելքի հանգենք։

Panorama.am-Շնորհակալություն հարցերին պատասխանելու համար։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}