Վահրամ Պողոսյան. Որևէ տեղ մեկնել չեմ պատրաստվում, ընտանիքիս և հարազատներիս հետ շարունակում եմ ապրել Արցախում:
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի նախկին խորհրդական Վահրամ Պողոսյանը Panorama.am-ին տված հարցազրույցից հետո ֆեյսբուքյան իր էջում ևս անդրադարձել է իր մասին հրապարակումներին.
«Օրեր առաջ դիմումիս համաձայն ազատվել եմ աշխատանքից այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Այդ առիթով որևէ գրառում չեմ կատարել, քանի որ այս ծանր ժամանակաշրջանում դա ավելորդություն եմ համարել: Այսօր էլ չէի անդրադառնա հարցին, եթե որոշ լրատվամիջոցներ չլծվեին իմ անձի շուրջ հերյուրանքներ տարածելու գործին՝ միտում ունենալով արհեստական աժիոտաժ ստեղծել:
Ընդամենը կընդգծեի՝ որևէ տեղ մեկնել չեմ պատրաստվում, ընտանիքիս և հարազատներիս հետ շարունակում եմ ապրել Արցախում:
Տոկունություն և համբերություն մեր ժողովրդին և Հանրապետության նախագահի գլխավորությամբ բոլոր պատասխանատուներին՝ այս ծանր փորձություններին դիմակայելու համար»։
Նշենք, որ այսօր «Փաստինֆո»-ն, վկայակոչելով իր աղբյուրները, գրել էր. «Ըստ աղբյուրի փոխանցած տեղեկության, Վահրամ Պողոսյանի անունը ևս շրջանառվում է պատերազմից հետո ադրբեջանական կողմի հետ որոշակի համագործակցության արդյունքում կարևոր տեղեկատվության փոխացնման գործի շրջանակներում։
Ավելին՝ Արցախում համառորեն չեն դադարում վերջինիս՝ հնարավոր ձերբակալության մասին լուրերը, լայն շրջանառության մեջ է մտել տեղեկություն նաեւ առ այն, թե նա ելքեր է փնտրում լքելու երկիրը՝ «Արցախում, ամեն երկրորդ մարդ այդ մասին է խոսում, թե Վահրամ Պողոսյանն, ընտանիքի հետ միասին, փորձում է հեռանալ երկրից, սակայն փակ սահմանների պարագայում դա վերջինիս հաջողվել չի ստացվում»։
Հարակից հրապարակումներ`
- Ղալլաթ են արել. Վահրամ Պողոսյանն իր հնարավոր ձերբակալության լուրերի մասին
- «Փաստինֆո». Արցախում չեն դադարում Վահրամ Պողոսյանին ձերբակալելու լուրերը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին