Մենք ուզում ենք հասկանալ՝ ռուսական կողմը համբերության բաժակ արդյո՞ք ունի. Արցախի ԱԳ նախարար
«Սա ևս մեկ հարված է 2020 թ.-ի նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթին և Ադրբեջանն առաջ է քաշում Արցախը էթնիկ զտման ենթարկելու որդեգրած իր քաղաքականությունը»,-Հանրային հեռուստատեսության «Հարցազրույց» հաղորդման ժամանակ հայտարարեց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը՝ մեկնաբանելով Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղադրելու դեպքը:
Նախարարն ասաց, որ ադրբեջանական անցակետի տեղադրութմով անվտանգային միջավայրի ընկալումն է փոխվում:
Արցախի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ ադրբեջանը այդ քաղաքականույունը որդեգրել է վաղուց, տարբեր անհիմն մեղադանքեր առաջ քաշելով, թե իբր Հայաստանից սպառազինություն և զինծառայողներ են տեղափոխվում Արցախ, այդ պատճառով էլ ուզում է տեղադրել անցակետը:
«2020թ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը սահմանում է, որ Լաչինի միջանցքի անվտանգությունը պետք է ապահովեն ռուս խաղաղապահները և այն եռակողմ հայտարարության կարևորագույն էլեմենտն է»,-ասաց Ղազարյանը, և արձանագրելով, որ արցախյան կողմն ակնկալում է ռուսական կողմից գործուն քայլերն այդ կետի ապահովման հարցում, հավելեց. «Պատերազմից հետո մեր հայրենակիցները վերադարձել են Արցախ՝ տեսնելով, որ ռուսական խաղաղապահ զորակազմն այնտեղ տեղակայված է, բայց հիմա հայտնվել է պատանդի կարգավիճակում: Մենք տեսնում ենք, որ ադրբեջանական կողմը ռուս խաղաղապահների կարմիր գծերը հատելով առաջ է գալիս, ռուսական կողմից էլ տարբեր ներկայացուցիչներ հայտարարում են, թե իրենց ուշադրույթունն այլ տեղ է:
Մենք ուզում ենք հասկանալ, թե արդյոք կա մի վերջնագիծ, սահմանագիծ, համբերության բաժակ արդյոք ունի ռուսական կողմն այս առումով»:
Սերգեյ Ղազարյանը հիշեցրեց, որ այդ մասին ասվում էր նաև Արցախի անվտանգության խորհրդի հայտարարության մոջ, որտեղ նշվում էր, որ ռուսական կողմից գործուն քայլերի բացակայուրյունը թույլ կտա Արցախի իշխանություններին և ժողովրդին որոշելու իրենց հետագա անելիքները:
Նախարարը չբացառեց, որ դրանով է բացատրվում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար գեներալ Վոլկովի փոխարինումը Ալեքսանդր Լենցովով:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը նամակ է ներկայացրել Արդարադատության դատարան՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման մասին
- Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը քննարկել են Լաչինի միջանցքին վերաբերող հարցը
- ԱՄՆ պեքարտուղարը շարունակում է ինտենսիվ բանակցությունները Լաչինի միջանցքի իրավիճակի շուրջ. Պատել
- Կիրակոսյան. Հայաստանը Լաչինի անցակետի հարցով կդիմի Արդարադատության միջազգային դատարան
- Անընդունելի են համարվել Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի ապօրինի տեղադրմանն ուղղված քայլերը