Պայմանավորվածություն է ձեռք բերվել Մոսկվայում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ. Զախարովա
Պայմանավորվածություն է ձեռք բերվել Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում անցկացնելու մասին։ Այս մասին ապրիլի 27-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Նման հանդիպման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Կոնկրետ ժամկետը կհայտարարվի ավելի ուշ»,- ասաց նա։
Նշենք, որ Հայաստանի ԱԳՆ-ն, ի պատասխան լրատվամիջոցների խնդրանքի, նախօրեին նշել էր, որ ռուսական կողմի հետ քննարկվում են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների դեկտեմբերյան հետաձգված հանդիպման հստակ ժամկետներն ու մանրամասները։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան