Նոր պատերազմով միջանցք բացել չեն կարող, դրա աշխարհաքաղաքական հետևանքները ոչ Բաքուն, ոչ Մոսկվան չեն մարսի. Շահնազարյան
«Փաշինյանն անընդհատ ասում է՝ նոր էսկալյացիա կարող է սկսվել։ Վերջերս մի արտահայատություն արեց՝ Հայաստանում անվտանգության ճգնաժամ է։ Ցանկացած երկրի ղեկավարի համար նման արտահայտությունն ինքնասպանություն է»,- Tert.am-ին տված հարցազրույցում ասել է ԱԱԾ նախկին տնօրեն, քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը։
Ըստ նրա, Փաշինյանը հերթական անգամ վախեցնում է մեր հասարակությանը, որպեսզի վաղը, մյուսն օրն ասի՝ եթե Հայաստանի տարածքում այդ միջանցքները չտամ, կարող է անունը ճանապարհ դնի, կարևոր չէ, նոր պատերազմ կսկսվի։
«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Ադրբեջանի ու Ռուսաստանի հովանավորությամբ նոր պատերազմով միջանցք բացել չի կարող։ Դրա աշխարհաքաղաքական հետևանքները ոչ Բաքուն, ոչ Մոսկվան չեն մարսի։ Այն, ինչ որ կատարվում է՝ կծոտել Հայաստանից, կտորներ պոկել... Լայնածավալ պատերազմով միջանցքներ չեն բացվում»,- ասել է Դ. Շահնազարյանը։
Աշխարհաքաղաքական հետևանքները ասելով՝ նա ոչ միայն Իրանին նկատի ուներ։
«Թուրանական այս միջանցքը լրջագույն աշխարհաքաղաքական փոփոխություն է։ Այն, ինչ որ Թուրքիայի երազանքն է։ Եթե Ռուսաստանին ու Թուրքիային թվում է, որ երկուսով կարող են դա իրականացնել, այն էլ ուժով, սխալվում են, իրենք դրան չեն գնալու, լավ են հասկանում։ Ալիևն էլ է դա լավ հասկանում։
Իրենք շատ լավ գիտեն՝ պատերազմով թուրանական միջանցքները չեն լինելու, պատերազմի սպառնալիքով փորձում են ստանալ այդ ամենը»,- ասել է Շահնազարյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում