Էրդողանի մոտ ախտորոշել են ստամոքսի գրիպ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հիվանդացել է ստամոքսի գրիպով բաց օդում նախընտրական ակտիվ քարոզարշավի պատճառով։ «Լենտա.ռու»-ին այս մասին հայտնել է Թուրքիայի Անվտանգության խորհրդի անդամ, Թուրքիայի նախագահին առընթեր անվտանգության և արտաքին քաղաքականութեան խորհուրդի անդամ Չաղրը Էրհանը՝ հերքելով ինֆարկտի վարկածը, որն ակտիվ շրջանառվում է ԶԼՄ-ներում ու սոցցանցերում։
Նա հիշեցրել է, որ Թուրքիայի նախագահի վիճակը վատավել է ապրիլի 25-ին ուղիղ եթերի ընթացքում։ Կարճ ընդմիջումից հետո նա շարունակել է հարցազրույցն ու ապա ներողություն խնդրել հեռուսատդիտողից՝ մանրամասնելով, որ վատ է։
«Այսօր նա ողջ օրը եղել է տանը, հանգստացել է՝ չեղարկելով նախընտրական հավաքները»,-ասել է Էրդողանի խորհրդականը։
Գաստրոէնտերիտը, որը երբեմն անվանում են «ստամոքսի գրիպ», ստամոքսի և աղիների գրգռում և բորբոքում է։
Գաստրոէնտերիտի ախտանիշներն են՝ որովայնի կծկումներ, որովայնային ցավ, սարսուռ, ջրազրկում, փորլուծություն, չոր բերան, չոր մաշկ, ջերմություն, սրտխառնոց, փսխում և այլն։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի փրկությունը ուրիշ երկրների ղեկավարների մահվան մեջ չէ, այլ՝ մեր պետության վերածննդի. Գեղամյան
- Էրդողանն իրեն վատ է զգացել ուղիղ եթերի ժամանակ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին