«Ժողովուրդ». Մեկ ամսից ավելի Արցախի Սահմանադրության մեջ փոփոխություններ չեն լինի
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հունիսի 12-ին Արցախի գերագույն դատարանը նախագահ Արայիկ Հարությունյանի նախաձեռնած Սահմանադրական բարեփոխումների նախագծի հարցով վերջնական որոշում է կայացնելու: Դատարանն այդ օրը նիստ կանի, որպեսզի որոշի՝ արդյոք այն համապատասխանում է Արցախի Սահմանադրությանը, թե ոչ:
Ստացվում է՝ դեռ մեկ ամսից ավելի Արցախի Սահմանադրության մեջ փոփոխություններ չեն լինի: Նշենք, որ նախագիծը ենթադրում էր հետևյալը. ֆորսմաժորային իրավիճակներում հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում նախագահի ընտրության իրավունքը վերապահվում էր խորհրդարանին: Նախագիծն ԱԺ-ում առաջին ընթերցմամբ քննարկվելուց հետո ուղարկվել էր Գերագույն դատարան. հունիսի 12-ին դատարանը կորոշի՝ որքանով է նախագիծը համատեղելի Արցախի Սահմանադրության հետ:
Դրական եզրակացության դեպքում այն կրկին կուղարկվի ԱԺ՝ արդեն երկրորդ ընթերցմամբ քննարկվելու, իսկ եթե դատարանը որոշի, որ նախագիծը Սահմանադրության հետ հակասություններ ունի, ապա այն կճանաչվի հակասահմանադրական: Սահմանադրական փոփոխությունների նախագիծը ԱԺ-ում կարող է ընդունվել պատգամավորների ընդհանուր թվի 2/3-ով (22 պատգամավոր)»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները