Իվետա Տոնոյան. ԲՀԿ-ն չունի քաղաքական որոշում որևէ թեկնածուի աջակցելու, առավել ևս իշխանության թեկնածուին
ԲՀԿ-ական գործիչ Իվետա Տոնոյանն արագանքել է մամուլի այն հրապարակմանը, ըստ որի Ծառուկյանի ռեսուրսն Ավինյանի համար է աշխատելու»։
Նա գրել է.
«Ի պատասխան մամուլում այսօր հրապարակված «Ծառուկյանի ռեսուրսն Ավինյանի համար է աշխատելու» «Էքսկլյուզիվ» վերլուծության` նախ պետք է արձանագրեմ, որ հոդվածում ներկայացված դիտարկումներն այնքան խառն էին ու հարուստ ենթատեքստերով, որ արձագանքելու նպատակահարմարությունը հարցականի տակ էր, բայց քանի որ լրատվամիջոցներին հետաքրքրում է սույն հրապարակման վերաբերյալ ԲՀԿ դիրքորոշումը, ապա տեղեկացնեմ.
1. ԲՀԿ-ն չունի քաղաքական որոշում որևէ թեկնածուի աջակցելու, առավել ևս իշխանության թեկնածուին:
2. ԲՀԿ-ում այս պահին ընթանում են ներքին քննարկումներ և խորհրդակցություններ առաջիկա ընտրություններին մասնակցելու հարցի վերաբերյալ»։
Հարակից հրապարակումներ`
- «Ապրելու երկիր» կուսակցությունը պահանջում է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ
- Ովքե՞ր են հայտնել Երևանի քաղաքապետի պաշտոնի համար պայքարելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում