Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում Իրանն աշխարհի 10 ապագա գերտերությունների թվում է
Ավստրալիայի ռազմավարական քաղաքականության ինստիտուտը (ASPI) հրապարակել է նոր զեկույց, որոմ Իրանը ներառվել է գիտական և տեխնոլոգիական գերտերությունների առաջին տասնյակում: Այս ցանկում Իրանն առաջ է անցել Ճապոնիայից, գրում է ParsToday-ը։
Ինստիտուտի Critical Technologies Tracker զեկույցի համաձայն՝ Իրանը լավագույն հնգյակում է 44 տեխնոլոգիաներից վեցում և իներորդը՝ ապագա գլոբալ տերությունների լավագույն տասնյակում:
H-Index-ի համաձայն՝ առաջադեմ, այդ թվում՝ գերձայնային օդանավերի շարժիչների ոլորտում Իրանը չորրորդն է Չինաստանի և ԱՄՆ-ի կողքին և ավելի բարձր դիրք է գրավում Ճապոնիայից Իտալիայից և Բրիտանիայից:
Ըստ այս զեկույցի՝ Իրանն առաջին քառյակում է «բիովառելիքի գիտության» և խելացի նյութերի ու նոր տեխնոլոգիաների ոլորտում, որոնք կարող են փոխել արդյունաբերության ապագան։
Սինթետիկ կենսաբանության ոլորտում համաշխարհային հոդվածների 2%-ի հրապարակմամբ Իրանն ութերորդն է աշխարհում:
Չինաստանի և ԱՄՆ-ի մրցակցությունից դուրս, արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում Իրանի ցուցանիշները նույնպես տպավորիչ են:
Իրանը երկար տարիներ առաջատար դիրք է զբաղեցնում աշխարհում գիտության արտադրության ոլորտում:
Ավստրալիայի ռազմավարական քաղաքականության ինստիտուտի զեկույցը կենտրոնացած է հիմնականում գիտական և տեխնոլոգիական հնարավորությունների գործնական կիրառման վրա՝ բացահայտելով 44 ոլորտներում մրցակցային առավելություն ունեցող երկրներին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին