«Հրապարակ». Հայկական կողմը բացակայում է 3+2 ֆորմատով բանակցություններին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Չնայած դեռևս պաշտոնապես չեն հայտարարել, որ Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովը պաշտոնանկ է արվել, և նրա փոխարեն նշանակվել է ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուի խորհրդական, 66-ամյա գեներալ գնդապետ Ալեքսանդր Լենցովը, սակայն վերջինս երկու օր է՝ արդեն Արցախում է։
Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ երեկվանից 3+2 ֆորմատով բանակցություններ են սկսվել՝ ռուսական կողմից երեք ներկայացուցչի՝ Վոլկովի, Լենցովի և ռուսական ՓՍԲ-ի ներկայացուցչի, մյուս կողմից` ադրբեջանցի երկու պաշտոնյայի մասնակցությամբ։
Հայկական կողմը բացակայում է: Արցախյան որոշ աղբյուրներ պնդում են, որ Լենցովը ժամանակավոր է եկել` այսպես ասած, աջակցելու: Եթե իրավիճակը կարգավորվի, կարող է վերադառնալ Մոսկվա, քանի որ ռուսական զինուժն այսօր նման մասնագետների պակաս ունի, և Ռուսաստանում նման մասնագետի ներկայության կարիքն այս շրջանում շատ մեծ է։ Բանակցությունների ընթացքում ռուսական կողմը փորձելու է հասնել նրան, որ ադրբեջանցիները հեռացնեն անցակետը, և միայն ռենտգեն-սկաներ սարքեր տեղադրվեն:
Այսինքն՝ ռուս խաղաղապահների անմիջական հսկողության ներքո ստուգվեն Արցախ մտնող բեռնատար մեքենաները, իսկ ադրբեջանական կողմը գործընթացին առցանց հետևի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում