Չարլզ III-ն ու Կամիլան վառել են «Եվրատեսիլ 2023»-ի բեմի լույսերը
Չարլզ III-ի թագադրմանը մեկ շաբաթից քիչ է մնացել։ Ակնկալվում է, որ տոնական երեք օրերը հսկայական եկամուտներ կբերեն հյուրընկալության ոլորտի և բրիտանական գանձարանի համար: Եվրանյուզը գրում է, որ ավիատոմսերի ամրագրման և հյուրանոցների որոնման առցանց ծառայությունները ցույց են տալիս հաճախելիության աճ մինչև 435%:
Չորեքշաբթի օրը միապետն ու թագուհին այցելել են Լիվերպուլ, որտեղ արքայական զույգը հանդիսավոր բացել է նաև «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի բեմը։
«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Լիվերպուլում. կիսաեզրափակիչները կկայանան մայիսին 9-ին և 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսին 13-ին: Մեր պատվիրակը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչի առաջին հատվածում: Բրյունետի մրցութային երգը կոչվում է «Future Lover»:
Անգլիան հյուրընկալում է երգի միջազգային մրցույթ «Եվրատեսիլը» անցյալ տարվա հաղթող Ուկրաինայի անունից։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան