Ջրային պարեկները Սևանում կմեկուսացնեն ոչ սթափ նավավարներին
«Նախագծի անհրաշետությունը պայմանավորված է Ոստիկանության պարեկային ծառայությունում ջրային ստորաբաժանում ստեղծելու համար գործառութային անհրաժաշտ նախադրյալներ ապահովելով, որն իր բնույթով նոր ձեռագիր կապահովի անվտանգ և ապահով Սևանա լիճ ունենալու տեսլականի իրականացման հարցում»,-կառավարության նսիտում հայտարարեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը:
Նա զեկուցեց «Ոստիկանության մասին» և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին որոշումը:
Նախարարը հայտնեց, որ ստեղծվող ջրային պարեկները լինելու են ունիվերսալ ծառայություն իրականացնողներ:
«Մասնագիտացված պարեկների թիմում ընդգրկված պարեկներն, ըստ անհրաժեշտության իրականացնելու են ցամաքային հատվածում Գեղարքունիքի պարեկային ծառայությանը վերապահված այլ գործառույթներ»,-ասաց Ղազարյանը:
Նախագծով կարգավորվում են նավավարների սթափության վիճակի զննության, ոչ սթափ անձանց լողամիջոցն վարելուց մեկուսացնելու, նավերի տեխնիական փաստաթղթերի ստուգման, անհրաժեշտության դեպքում դրանց շահագործումը արգելելու հարաբերությունները:
«Ջրային պարեկային ծառայության ներդրման պահից Սևանում ապօրինի որսը գործնականում կդառնա անհնարին, ես ուզում եմ, որ այն այսօրվանից մեր սիրելի հայրենակիցներն արձանագրեն և՝ Շրջակա միջավայրի նախարարությունն էլ»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը ԱԺ ուղարկեց 2022թ բյուջեի կատարողականը
- Էլի խառնեցի, այստեղ, ցավոք սրտի, միլիարդները մի մարդու աշխատավարձի մասին չէր. Նիկոլ Փաշինյան
- Որպես առաջին քայլը պետք է Լաչինի միջանցք և ԼՂ գործուղվի միջազգային փաստահավաք առաքելություն. Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան