Փաշինյանին «դավաճան» անվանած քաղաքացուն ձերբակալելու որոշումը բողոքարկվել է
Իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է.
«Քիչ առաջ Սամվելի հետ բողոքարկեցինք հասցեատիրոջ երեսին «դավաճան» գոչելու համար նրան մեկուկես ժամով ձերբակալելու որոշումը։
Պետք է փորձենք այսուհետ հետևողական լինել և բողոքարկել անգամ տասը րոպեով ապօրինի ձերբակալման որոշումները։
Վարույթի հետագա ընթացքի մասին հանրությանը կիրազեկենք լրացուցիչ»։
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Չարենց-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում քաղաքացի Սամվել Վարդանյանը «դավաճան» էր անվանել Նիկոլ Փաշինյանին, ինչից հետո նրան ձերբակալել և տարել են ոստիկանության Կենտրոնի բաժին, 1,5 ժամ պահելուց հետո ազատ արձակել։
Հարակից հրապարակումներ`
- Իրենք հասկացան՝ խնդիրներ կունենան իմ նման աշխատող ունենալու դեպքում․ Փաշինյանին «դավաճան» անվանած երիտասարդն ազատվել է աշխատանքից
- Նիկոլ Փաշինյանին «Նիկոլ-դավաճան» անվանած քաղաքացին ազատ է արձակվել. իրավապաշտպան
- «Մի երիտասարդ Նիկոլ Փաշինյանի երեսին գոռացել է Նիկոլ Դավաճան»
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան