Քաղաքական 13:37 27/04/2023 Հայաստան

«Փաստինֆո». Արցախում չեն դադարում Վահրամ Պողոսյանին ձերբակալելու լուրերը

«Փաստինֆո»-ն գրում է.

«Արցախում լուսաբացները խաղաղ չեն։  Փնտրվում է դավաճան՝ մարդիկ, ովքեր մեղավոր են եղել կամ այդպին կհռչակվեն  2020 թվականի արյունալի պատերազմի, խայտառակ և ամոթալի պարտության և դրանից հետո Արցախն ամբողջությամբ թուրք – ադրեջանական տանդեմին հանձնելու հրեշավոր ծրագր իրականացման գործում։

Այսպես՝ օրեր առաջ, ապրիլի 14-ին իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահրամ Պողոսյանը։

Այս ազատումը թերևս հերթականների շարքին դասվեր և ոչնչով չգրավեր մեր ուշադրությունը, եթե չլինեին Վահրամ Պողոսյանի շուրջ Արցախում շրջանառվող լուրերը, որոնք մեղմ ասած, հուսադրող չեն։ Ներկայանալ չցանկացող «Փաստինֆո»-ի աղբյուրը վկայում է՝ վերջին շրջանում Արցախում «մասկի շոու»-ների պակաս չի զգացվում՝ իրավապահ մարմիններն ակտիվորեն լծված են դավաճաններ փնտրելու գործին։ Հենց այս անչությամբ՝պետական դավաճանության կասկածանքով, ամիսներ առաջ ձերբակալվեց Արցախի հանրային ռադիոյի նախկին հաղորդավար Սեյրան Կարապետյանը, իսկ շաբաթներ առաջ նույն կասկածանքով նույն ճակատագրին արժանացավ նաև  2019 թվականից Արցախի Հանրապետության  պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ, այնուհետև  Արցախի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Սամվել Բալայանն, ով ի դեպ, ձերբակալումից օրեր առաջ կրկին սեփական դիմումի համաձայն հեռացել էր զբաղեցրած պաշտոնից։ Լրատվամիջոցին մոտ կանգնած աղբյուրը վկայում է՝ Սամվել Բալայանի ձերբակալումը տեղի է ունեցել հենց նախագահական նստավայրից՝ դիմակավոր անձանց մասնակցությամբ։

Լրատվամիջոցների հարցերին ի պատասխան՝ Արցախի Հանրապետության  Ազգային Ժողովի  իշխող խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանն, օրինակ, հրաժարվել էր որևէ կերպ մեկնաբանել Սամվել Բալայանի ձերբակալման մասին լուրերը, ընդգծելով, որ չի ցանկանում այդ մասին որևէ տեսակի ինֆորմացիա փոխանցել։ Վերջինս հորդորել էր լրատվամիջոցներին տեղեկությունները ճշգրտել, ասենք,  Արցախի Հանրապետության Կառավարությունից կամ ուժային այլ կառույցներից։ Այլ կերպ ասած, Արցախի բարձրաստիճան պաշտոնյան ոչ հերքել էր ոչ հաստատել նրա ձերբակալման մասին լուրերը։

«Փաստինֆո» -ին մոտ կանգնած աղբյուրը հավելում է՝ սրանք ենթադրյալ դավաճանության վերաբերյալ եզակի օրինակներ չեն Արցախում։ Ըստ աղբյուրի փոխանցած տեղեկության, Վահրամ Պողոսյանի անունը եւս շրջանառվում է պատերազմից հետո ադրբեջանական կողմի հետ որոշակի համագործակցության արդյունքում կարևոր տեղեկատվության փոխացնման գործի շրջանակներում։ Ավելին՝ Արցախում համառորեն չեն դադարում վերջինիս՝ հնարավոր ձերբակալության մասին լուրերը,  լայն շրջանառության մեջ է մտել տեղեկություն նաեւ առ այն, թե նա ելքեր է փնտրում լքելու երկիրը՝ «Արցախում, ամեն երկրորդ մարդ այդ մասին է խոսում, թե Վահրամ Պողոսյանն, ընտանիքի հետ միասին, փորձում է հեռանալ երկրից, սակայն փակ սահմանների պարագայում դա վերջինիս  հաջողվել չի ստացվում»,- ասում է աղբյուրը։

Զրպարտությո՞ւն է արդյոք, թե՞ անպատվաբեր իրականություն՝ լուրերն այն մասին, թե  Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահրամ Պողոսյանը կարող է թաթախված լինել դավաճանության ծանր հանցանքի մեջ, ցույց կտա ապագան։ Այստեղ հարկ ենք համարում նշել սակայն՝ ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ  քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Լրատվամիջոցի աչքից չվրիպեց նաև բոլորովին վերջերս՝  մարտի 24-ին

Արցախի Հանրապետության Դատախազության կողմից պաշտոնապես  հրապարակված տեղեկությունն այն մասին, թե ուժային կառույցը համապատասխան միջոցառումներ է գործադրում՝ կանխելու համար երկրի անվտանգությանն ուղղված հնարավոր սպառնալիքների վտանգը։ Հայտարարության մեջ ասվում էր.«Արցախի Հանրապետության  դատախազության և քննչական կոմիտեի վարույթներում եղած քրեական գործերով, ինչպես նաև ԱՀ ԱԱԾ կողմից իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզ է դարձել, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները կամ նրանց ներկայացուցիչները շարունակում են կեղծ տեղեկատվական-վերլուծական կենտրոնների անվան տակ սոցցանցերի արցախցի օգտատերերին ու տեղեկատվական որոշակի աղբյուրների տիրապետող անձանց առերևույթ շահավետ առաջարկներով ներգրավել կասկածելի գործընթացների մեջ: Այդօրինակ հավաքագրումները բացառապես նպատակ ունեն անհրաժեշտ տեղեկություններ ստանալ Արցախի Հանրապետությունում առկա սոցիալ-տնտեսական և բարոյա-հոգեբանական վիճակի, ինչպես նաև ինքնապաշտպանական հնարավորությունների վերաբերյալ:

Նման փոխգործակցությունները սովորաբար արդյունք են անվտանգային ռիսկերի սխալ հաշվարկման, չգիտակցված մոլորությունների կամ էլ նյութական շահերի սուբյեկտիվ գնահատման: Անծանոթ, օտարերկրյա ծագում ունեցող անձանց կամ կենտրոնների հետ համագործակցության բոլոր դրսևորումներն էլ պարունակում են Արցախի Հանրապետության պետականության հիմքերը խարխլելու, երկրի ներքին կայունությունը սասանելու և արտաքին անվտանգությունը թուլացնելու բացահայտ ռիսկեր, ինչն, անխուսաափելիորեն, հանգեցնում է ծանր հետևանքների:

ԱՀ դատախազությունը կոչ է անում զերծ մնալ օտար ծագումնաբանությամբ կասկածելի անձանց կամ կառույցների հետ որևէ կարգի համագործակցային շփումներից, նմանատիպ առաջարկների դեպքում ցուցաբերել առավելագույն զգուշավորություն, իսկ անզգուշորեն գայթակղային թակարդում հայտնվելու դեպքում՝ այդ մասին անմիջապես հաղորդել ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը: Դրանով իսկ ժամանակին կկանխվեն երկրի անվտանգությանն ուղղված հնարավոր սպառնալիքները և կմեղմվեն դրանց իրավական հետևանքները:

Հարկ ենք համարում հիշեցնել, որ ցանկացած գիտակցված կամ անզգույշ արարք, որը կարող է վնաս հասցնել երկրի ներքին ու արտաքին անվտանգությանը, ժամանակին կանխելը Արցախի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական պարտքն է»,- ասվում է կառույցի կողմից տարածված հայտարարության մեջ:

«Փաստինֆո» լրատվականին մոտ կանգնած աղբյուրը հավելում է՝ վերոհիշյալ հայտարարությունը կարող է կապ ունենալ նաև բոլորովին վերջերս Արցախի Պետական Համալսարանի աշխատակիցներից  մեկի հետ, ով, թյուրիմացաբար կամ կանխամտածված կերպով գիտական աշխատանքի՝ պատվիրված ռեֆերատի տեսքով, կարևորագույն տեղեկատվություն է փոխանցել ադրբեջանական կողմին։ Դեպքի առնչությամբ, ինչպես հաղորդեց աղբյուրը, այս պահին դեռևս վերջնական և հստակ տեղեկություն չկա։ Հայտնի է միայն, որ ռեֆերատը պատվիրվել է սոցիալական ցանցի միջոցով՝ հայանուն օգտատիրոջ կողմից,  որն, ինչպես, սակայն,  հետագայում պարզվել է՝ կեղծ օգտահաշիվ բացած՝ ադրբեջանական հատուկ ծառայության աշխատակից է եղել։ Ռեֆերատի հեղինակը հրավիրվել է Արցախի Ազգային Անվտանգության ծառայություն, որտեղ վերջինս հարցաքննվել է։

Թե ի՞նչ նպատակ են հետապնդում վերջին շրջանում Արցախում իրականացվող «մասկի շոու»-ները և ինչո՞ւ են դրանք տեղի ունենում գաղտնիության թավ քողի տակ, դավաճա՞ն են իրականում արդյո՞ք պետական դավաճանության մեջ մեղադրվողները, թե՞ քավության նոխազ, ցույց կտա հետաքննությունն ու ժամանակը»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:46
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:25
Հադրութի շրջանի Ծամձոր գյուղն՝ ադրբեջանական հարձակումների թիրախում
Monument Watch-ն ահազանգում է․ «2025 թվականի փետրվարին արված արբանյակային լուսանկարների դիտարկումը թույլ է տալիս ասել, որ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
19:12
Միջնորդությամբ պահանջելու եմ՝ հանրային քրեական հետապնդում հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ․ Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Վերջապես ժամանակ ունեմ գրասենյակում աշխատելու և սկսում եմ Էդգար Ղազարյանի նկատմամբ հանրային քրեական...
Աղբյուր` Panorama.am
18:59
Հայաստանը ԵՄ անդամ չի դառնա ո՛չ 20 և ո՛չ էլ 50 տարի հետո․ Հրանտ Միքայելյան
Հայաստանի եվրոպական ինինտեգրումը խնդրահարույց է բոլոր տեսանկյուններից՝ և՛ քաղաքական, և՛ տնտեսական։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:45
ՀՀ-ում իշխող քաղաքական ռեժիմը հայտնվել է անվտանգային վակուումի մեջ․ «Հայաքվե»
«Հայաքվե» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում նշված է․ «Փոքր պետությունները, շարունակաբար հավատալով մեծ...
Աղբյուր` Panorama.am
18:32
Գյումրեցի ուսանողները Ռուբեն Մխիթարյանի հետ կարող են հանդիպել Երևանում՝ փետրվարի 26-ին
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը տեղեկացնում է․ «Երևանում...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ֆրանսիայի դեսպանը՝ «փաշինյանական» էժանագին ստերի քարոզիչ․ Ֆիդանյան
Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը գրում է․ «Ֆրանսիայի դեսպանը փաշինյանական էժանագին ստերի քարոզիչ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր...
Աղբյուր` Panorama.am
18:09
Գերմանիայի դաշնային խորհրդարանում ազգությամբ թուրք 19 պատգամավոր է ընտրվել
Նախօրեին Գերմանիայում կայացած համապետական ընտրություններում որպես պատգամավոր դաշնային խորհրդարան (Բունդեսթագ) է անցել ծագումով թուրք 19...
Աղբյուր` Panorama.am
18:00
Դաստիարակության, մեր ինքնության պահպանման համար ոք ոչ ոչինչ չի պահանջում. Խորեն Լևոնյան
«Մեր մեծերը, Վազգեն Սարգսյանը ինչ ֆիլմերով, մշակույթով են մեծացել, իսկ մեր երեխաները, նաև մենք ինչի վրա ենք մեծացել։ Այն մարդիկ մեծացել են...
Աղբյուր` Panorama.am
17:51
Ալեն Սիմոնյան. Դե ինչ, Պեդրոն այսօր նամակ է ստանալու
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը Տելեգրամի իր էջում մամուլի տեսություն է արել ու արձագանքել դրանց. «1) Չնայած նրան, որ...
Աղբյուր` Panorama.am
17:42
«Վազգեն Սարգսյանը բուռն էր նաև սիրային թեմաներում». արդյո՞ք Լիլիթ Կարապետյանի կերպարը ներկայացված է «Վազգեն. վերջին սպարապետը» ֆիլմում
«Վազգեն. Վերջին սպարապետը» գեղարվեստական ֆիլմում ընդգծված է Վազգեն Սարգսյանի մարտական կերպարը, կան նաև սիրային պատմություններ։...
Աղբյուր` Panorama.am
17:31
Դատախազը 9-րդ անգամ չի ներկայացել նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է տվել վարել առողջ ապրելակերպ. Փաստաբանի ահազանգն ու առաջարկը
Փաստաբան Լուսինե Վիրաբյանն ահազանգում է. «Դատախազը հերթական (9-րդ) անգամ չի ներկայացել դատական նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է...
Աղբյուր` Panorama.am
17:28
Ինչո՞ւ էր Աշոտյանը դատարանի դահլիճ բերել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրեշտակի պատկերը
ՀՀԿ փոխնախագահ Արմեն աշոտյանն այսօր դատական հերթական նիստին իր հետ բերել էր օկուպացված Շուշիի բերդաքաղաքի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու չորս...
Աղբյուր` Panorama.am
17:25
Այսպես կոչված «արևմտյան ադրբեջանական» ներկայացուցչությունն առաջինը պաշտոնապես բացվել է Թուրքիայում. Սերգեյ Մելքոնյան
Հայաստանում գեներացվեց դեպի ԵՄ օրենսդրական նախաձեռնություն, բայց Բրյուսելում Հայաստանին չեն սպասում, ինչպես և ԱՄՆ-ում, երբ Նիկոլ Փաշինյանին որևէ...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարները
Ժնևում այսօր  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:44
Վազգեն Սարգսյանի կերպարը կերտելու վրա շատ եմ աշխատել. Խորեն Լևոնյան
«Յուրաքանչյուր դերասանի համար դժվար է կերտել պատմական կերպարի՝ լինի դրական, թե բացասական, սակայն դա մեր գործն է, պետք է անենք»,-...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 24-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։...
Աղբյուր` Panorama.am
16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}