Վարդան Ոսկանյան. Հայկական սրբազան հողի նույնիսկ մի մասնիկի զիջումը թշնամուն անդամահատում է Հայաստանի մարմինը
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Լուսանկարում Հայաստանի Քուռակախաղաց լեռն է, որը սյունյաց մեր երևելի պատմիչ Ստեփաննոս Օրբելյանը կոչում է «բարձր դիտավոր սար»:
Լուսանկարն արված է Վայոց ձորի Խաչիկ գյուղի մոտակայքից, նշանավոր Քարկոփի վանքի տարածքից անցյալ տարի։
Բարբարոսները այս լեռնագագաթի անունն ուղղակի թարգմանել և արտաբերում էին Ղուլանօյնախ (ղուլան «քուռակ», օյնախ «շարժուն, խաղացող»)՝ նախկինում հաջողելով լայն տարածում տալ դրան Հայաստանի Վայոց ձորի էթնիկական գաղութացմանը զուգահեռ։
Եթե չլիներ Սյունյաց աշխարհի մեր հռչակավոր պատմագիրը, մենք չէին իմանա լեռան հինավուրց հայկական անվանումը, իսկ եթե չլիներ Հայաստանը, այն, միևնույն է, պաշտոնապես կկոչվեր բարբարոսական տարբերակով։
Ուստի հայկական սրբազան հողի նույնիսկ մի մասնիկի զիջումը թշնամուն փաստացիորեն անդամահատում է Հայաստանի ոչ միայն քաղաքական և աշխարհագրական մարմինը, այլ նաև մեր հինավուրց մշակույթն ու պատմական հիշողությունը»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին