Փաստաբան. Պատմության ուսուցիչն արդարացվել է
«Վերաքննիչ դատարանը՝ (դատական կազմը՝ դատավորներ Մ.Արղամանյան, Գ.Հովհաննիսյան և Ռ.Պապոյան) քիչ առաջ բավարարեց «Պատմության ուսուցչի գործով» մեր վերաքննիչ բողոքը»,-այս մասին հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նա մանրամասնում է, որ դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի մեղադրական դատավճիռը և կայացրել արդարացման դատավճիռ։
«Դատավոր Արղամանյանը ներկայացրել է չհամընկնող հատուկ կարծիք։
Հիշեցնեմ, որ Առաջին ատյանի դատարանի դատավճռով (նախագահող՝ դատավոր Մ.Մարտիրոսյան) «բռնության կոչերի» քաղաքական հոդվածով Հակոբ Գրիգորյանը դատապարտվել էր տուգանքի»,-նշում է Մելիքյանը։
«Դատալեքսում» հրապարակված մեղադրական եզրակացության համաձայն. «Հակոբ Թելմանի Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով Երևան քաղաքի Հր. Քոչար 29 հասցեում գործող Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցում որպես պատմության ուսուցիչ, համաձայն չլինելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետ և քաղաքական այլ հայացքներ ունենալու հանգամանքով պայմանավորված, 2021 թվականի մայիսի 21-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, 7-րդ դասարանի պատմության դասաժամին, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, աշակերտների ներկայությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ արել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, այն է՝ հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանին պետք է սպանել, նրան և նրա ընտանիքին պետք է հրապարակում վառել»։
Հարակից հրապարակումներ`
- Հետաքրքիր շրջադարձ՝ պատմության ուսուցչի գործով
- Ինչ է ասել պատմության ուսուցիչը դասաժամին Փաշինյանի հասցեին, որի համար հայտնվել է դատարանում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան