Ֆրանսիայի ԱԳ նախարարը Բաքվում է
Ֆրանսիայի ԱԳ նախարարը տարածաշրջանային այցը մեկնարկել է Բաքվից։ Թվիթերի իր միկրոբլոգում Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան գրել է
«Ժամանում եմ Բաքու՝ սկսելու իմ ճանապարհորդությունը դեպի Կովկաս՝ Ադրբեջան, Հայաստան, ապա Վրաստան։
Ֆրանսիան գիտի, թե որքան կարևոր է պահպանել խաղաղությունը տարածաշրջանում։ ԻՄ երկիրը վճռականորեն հավատարիմ է դրան:
Սա այն ուղերձն է, որը ես կփոխանցեմ երկրներին»։
Ավելի վաղ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը տարածել էր հաղորդագրություն, որ Կատրին Կոլոննան ապրիլի 26-ից 28-ը կայցելի Ադրբեջան, Հայաստան և Վրաստան:
Ըստ տեղեկատվության, այցի ընթացքում Կոլոննան կվերահաստատի Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար, կայուն, տարածքային ամբողջականության և միջազգային իրավունքի սկզբունքների հարգման վրա հիմնված խաղաղության բանակցություններին աջակցելու պաշտոնական Փարիզի հանձնառությունը: Նա նաև կոչ կանի երաշխավորել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքները և անհապաղ վերականգնել երթևեկությունը Լաչինի միջանցքով, ասված է հաղորդագրությունում:
Բաքվում Կոլոննան կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Նա նաև հարգանքի տուրք կմատուցի 1990 թվականի հունվարի 20-ի խորհրդային բռնաճնշումների զոհերի հիշատակին։
Ֆրանսիայի արտգործնախարարը Երևանում կհանդիպի Նիկոլ Փաշինյանի և Արարատ Միրզոյանի հետ, նաև կայցելի Ջերմուկում գտնվող Եվրոպական միության դիտորդական առաքելության կենտրոնակայան: Կատրին Կոլոննան Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Arrivée à Bakou pour débuter mon déplacement dans le Caucase en #Azerbaïdjan, #Arménie, puis #Géorgie.
— Catherine Colonna (@MinColonna) April 26, 2023
La France sait toute l’importance de préserver la paix dans la région. Elle s'engage résolument en ce sens.
C’est le message que je porterai. pic.twitter.com/N4xmjJwRsd
Հարակից հրապարակումներ`
- ԵԽԽՎ համազեկուցողներ. Ադրբեջանը պետք է բացի Լաչինի միջանցքը
- Որպես առաջին քայլը պետք է Լաչինի միջանցք և ԼՂ գործուղվի միջազգային փաստահավաք առաքելություն. Նիկոլ Փաշինյան
- Հայաստանը նամակ է ներկայացրել Արդարադատության դատարան՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման մասին
- ՌԴ ՊՆ-ն հաստատում է. Վոլկովին փոխարինել է Լենցովը
- Նոր տեղադրված անցակետում ադրբեջանական դրոշն են բարձրացրել
- ԱՄՆ պեքարտուղարը շարունակում է ինտենսիվ բանակցությունները Լաչինի միջանցքի իրավիճակի շուրջ. Պատել
- Շարունակվում են Հակարիի կամուրջը բացելու շուրջ բանակցությունները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան