Արցախցի բռնցքամարտիկը հաղթանակ է տոնել Եվրոպայի երիտասարդների առաջնության2-րդ մրցումային օրը
Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության 2-րդ մրցումային օրը 3 հայ բռնցքամարտիկ հաղթանակ է տոնել։ Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել է Արցախի Հանրապետության ԿԳՄՍ Սպորտի վարչության պետ Դանիել Մկրտչյանը։
Նրա խոսքով`գրագետ մենամարտ է անցկացրել նաև 54 կգ քաշային արցախցի Էրիկ Առստամյանը, ով առավելության է հասել Մալթայի ներկայացուցիչ Դյուսոն Չեմբեռի նկատմամբ։
60 կգ քաշային Ոսկան Ոսկանյանը շատ վստահ պարտության է մատնել իսրայելցի Եգոր Նովիկովին։ Օրվա վերջին հաղթանակը տոնեց 75 կգ քաշային Արմեն Պողոսյանը, որը պարտության մատնեց իսրայելցի Ահմեդ Ջաբարին։ Ընդ որում մեր մարզիկը երկու անգամ մրցակցին ենթարկեց նոկդաունի։
Ապրիլի 27-ին մրցումների 3-րդ օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան