Փաստաբան. 4 օր է՝ հետևում եմ, թե ինչպես է աշխատում դատախազության «փչացած հեռախոսը»
Արսեն Բաբայանը ներկայացրել է զավեշտալի պատմություն փաստաբանական պրակտիկայից.
«Գործերիցս մեկով էլեկտրոնային եղանակով (e-request.am) բողոք եմ ուղարկել Արարատի մարզի դատախազին: Բնականաբար էլեկտրոնային համակարգով բողոքը հասցեագրել եմ Գլխավոր դատախազություն, նախ այն պատճառով, որ դատախազությունը միասնական համակարգ է, հետո՝ այդ համակարգում այլ կերպ անհնարին է:
Բողոքումս հսացեատերը հստակ գրված է՝ Արարատի մարզի դատախազության դատախազին, բայց, չգիտես ինչու, գլխավոր դատախազությունը բողոքաս ուղարկելուց երեք օր անց ուղարկել են Արագածոտնի մարզի դատախազություն: Դրանից էլ երկու օր անց բողոքս Արագածոտնի մարզի դատախազությունից վերադարձրել են Գլխավոր դատախազություն, հավանաբար հայտնելով, որ իրենց չվեաբերվող բողոք է: Նստած 4 օր է հետևում եմ, թե ինչպես է աշխատում դատախազության «փչացած հեռախոսը»։
Հուսամ, որ այսօր վերջապես բողոքը կհասնի ճիշտ հասցեատիրոջը»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան