ԱՄՆ և Հարավային Կորեան հայտարարել են ընդլայնված գործընկերության մասին՝ զսպելու Հյուսիսային Կորեային
Միացյալ Նահանգները և Հարավային Կորեան ստորագրել են շրջադարձային համաձայնագիր, որը Սեուլին ավելի մեծ որոշումներ կայացնելու դեր է տալիս Հյուսիսային Կորեայի հնարավոր միջուկային հարձակման դեմ ԱՄՆ արտակարգ իրավիճակների պլանավորման մեջ, եթե համաձյանի սեփական միջուկային զենք ստեղծելու նպատակներ չհետապնդի:
«Ամերիկայի ձայն»-ը գրում է, որ նախագահ Ջո Բայդենը հաստատել է Հյուսիսային Կորեայի ագրեսիայից պաշտպանվելու ԱՄՆհանձնառությունը՝ ողջունելով Հարավային Կորեայի նախագահին շքեղ պետական այցի շրջանակներում: Սա վերջինիս վարչակազմի Վաշինգտոն կատարած երկրորդ այցն էր:
«Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային հարձակումը Միացյալ Նահանգների կամ դաշնակիցների և գործընկերների դեմ անընդունելի է »,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
ՄԱԿ-ի տվյալներով Փհենյանը «մեծապես մեծացրել է իր հրթիռների արձակումը» այս և անցյալ տարի:
Վաշինգտոնի նոր հռչակագրի համաձայն՝ երկու դաշնակիցները կուժեղացնեն պաշտպանությունը Փհենյանի դեմ: Միացյալ Նահանգները կստեղծի միջուկային խորհրդատվական խումբ՝ թույլ տալու ավելի մեծ տեղեկատվության փոխանակում և Սեուլին ավելի մեծ ձայն տալու ԱՄՆ զենքի տեղակայման վերաբերյալ քննարկումներում: Դրա դիմաց Սեուլը կպահպանի իր ոչ միջուկային կարգավիճակը՝ համաձայն 1975-ին վավերացրած պայմանագրի։
Կորեայի նախագահը ողջունել է համաձայնությունը. «Հյուսիսային Կորեայի միջուկայինհարձակման դեպքում մեր երկրները խոստացել են պատասխանել արագ և վճռականորեն՝ օգտագործելով Դաշինքի ողջ ուժը, ներառյալ Միացյալ Նահանգների միջուկային զենքը»: